Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է մարտի ութի իմաստը և ինչպե՞ս է առաջացել տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի մի շարք երկրներում և այդ թվում նաև Հայաստանում այսօր նշվում է ամենագեղեցիկ և սպասված տոներից մեկը՝ կանանց միջազգային օրը։

Հետաքրքիրն այն է, որ ի սկզբանե տոնն անվանվել է աշխատավոր կանանց միջազգային օր։

Չնայած այն հանգամանքին, որ տոնը կանանց մասին է, այն տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում։

Օրինակ որոշ երկրներում տոնը նշվում է հանրային ձևով, որոշ երկրներում նշվում է բողոքների և պայքարի միջոցով, որոշ երկրներում էլ տոնը նշվում է կանացիության մեծարմամբ։

Իսկ ինչպե՞ս և ինչի՞ համար է առաջացել տոնը

Կանանց իրավահավասարության համար «մարտերը» մշտապես եղել են և կան մինչ օրս։

1908 թվականի մարտի ութին Նյու Յորքում կանանց կողմից կազմակերպած բողոքի ցույցը փոխեց ամեն բան։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց՝ կանանց իրավահավասարության համար։

Շուրջ 15.000 կանայք շրջել են քաղաքով և պահանջել են կրճատել աշխատանքային օրը և ստանալ տղամարդկանց հավասարաչափ աշխատավարձ։

Բացի վերը նշված հանգամանքները նաև դրվեց կանանց ընտրություններին մասնակցելու հարցը։

Երկար ժամանակ չի հաջողվել ընտրել կանանց միջազգային օրը և այն սկզբնական շրջանում նշվել է փետրվար ամսվա վերջին կիրակի օրը մինչև 1913 թվականը։

1911-ի մարտի 19-ին կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից։

Շատերի համար տոնը կրում է ֆեմինիզմի տարրեր և համարվում է ֆեմինիստների օր։ Իհարկե կա ճշմարտություն այս պնդման մեջ։ Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը տոնը որպես կոմունիստական էր, սակայն ֆեմինիզմի երկրորդ ալիքի ժամանակ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում։

Ի վերջո կանայք հաղթեցին և այժմ, մեր օրերում կանայք ունեն ամեն բանի իրավունք, ազատ են իրենց ընտրության, ապրելակերպի, մտածելակերպի մեջ։

Հայաստանում տոնը սիրված և սպասված է։ Այն նշում են ամենատարբեր ձևերով՝ սրճարաններից մինչև ռեստորաններ, զբոսայգիներից մինչև հետաքրքիր ժամանցի վայրեր, և, որ ամենահետաքրքիրն ու հաճելին է՝ ծաղիկներով։

Կանանց տոնը Հայաստանում նշվում է մեկ ամիս՝ մարտի ութից մինչև ապրիլի յոթը, սակայն միայն այս մեկ ամսվա ընթացքում չէ, որ կանայք իրենց կարևոր են զգում, այլ տարվա ցանկացած եղանակի, ժամի և ցանկացած օր։

Լուսավորիչում հարաբերական անդորր է․ «Հրապարակ» Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է. «Ժողովուրդ» Հարցը ջրելու՞ են․ «Հրապարակ» «Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուի․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում է արտահերթ ընտրությունների․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ» Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն․«Հրապարակ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)
Ամենադիտված