Սկանդալային դրվագ․ Ալաշկերտի խաղացողը ներխուժել է խաղադաշտ և տապալել է Արարատի ֆուտբոլիստին
ՍՊՈՐՏ
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային «Ալաշկերտ» — «Արարատ» խաղում (1։1, դեռևս ընթացող) սկանդալային դրվագ է գրանցվել։
Հանդիպման 12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Հայկ Մուսախանյանը ներխուժեց խաղադաշտ և թիկունքից հրեց «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեին, գրել է armsport-ը։
Դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը երկու խաղացողներին էլ պատժեց դեղին քարտով։