Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում երկօրյա ջшրդերի և բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոhվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Ընդ որում, լրատվամիջոցի տեղեկացմամբ, զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ 745 խաղաղ բնակիչներից բացի, որոնք հիմնականում զոհվել են զանգվածային սպանությունների ժամանակ, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից:

Հաղորդման մեջ ասվում է նաև, որ Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։

Ալավիական գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները Associated Press-ին պատմել են սպանությունների մասին, երբ զինյալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մոտ գնդակահարել են ալավիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել:

Ալավիների բազմաթիվ տներ թալանվել են, այնուհետև հրկիզվել տարբեր շրջաններում, AP-ին հայտնել են Սիրիայի առափնյա շրջանի երկու բնակիչ։

Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիակները թափված են եղել փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, և ոչ ոք չի կարողացել վերցնել դրանք: Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ գրոհայինները մի քանի ժամ չեն թողել բնակիչներին դուրս բերել իրենց հինգ հարևանների մարմինները, որոնք գնդակահարվել էին ուրբաթ օրը:

Շաբաթ օրը կեսօրին հյուսիսարևմտյան Ալ-Ջանուդիա գյուղում տեղի է ունեցել Սիրիայի անվտանգության ուժերի չորս աշխատակիցների հուղարկավորությունը, որոնք զոհվել էին Սիրիայի առափնյա շրջանում բախումների ժամանակ։

Սիրիայի պետական ​​լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության չներկայացված պաշտոնյային, հաղորդում է, որ կառավարական ուժերն իրենց հսկողության տակ են առել Ասադի կողմնակիցներից ազատագրված տարածքների մեծ մասը:

Լրատվամիջոցի տվյալներով, իշխանությունները փակել են ծովափնյա շրջան տանող բոլոր ճանապարհները՝ «խախտումները կանխելու և կայունությունը աստիճանաբար վերականգնելու համար»։

Շաբաթ առավոտյան կենտրոնական Թուվեյմ գյուղում վրեժխնդիր հարձակումների արդյունքում զոհված 31 մարդու մարմինները թաղվել են եղբայրական գերեզմանում, հայտնել են տեղի բնակիչները։

Սպանվածների թվում եղել է ինը երեխա և չորս կին։

Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունիցՉինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է
Ամենադիտված