Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքը հնանում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաճախակի չի անում հատուկ հայտարարություններ, իսկ եթե անում է, ապա դա միշտ մոտիվացված է, գրում է iarex.ru–ն։ Այդպես էր այս անգամ, երբ տեղական 24News պորտալին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ ու ԵՄ անդամ, և երկիրը պետք է ընտրություն կատարի։ Ըստ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարի «ընտրությունը հանրապետության ինքնիշխան իրավունքն է, բայց կա իրողություն՝ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, բացի դա Ռուսաստանը երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է»։
«Ինչ կլինի ԵՄ-ում, դա ապագայի հարց է,- ընդգծել է դեսպանը,–առայժմ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության դինամիկան բացասական է»: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացն սկսելու մասին, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովը մինչև մարտի 25-ը հետաձգել է այդ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Ըստ երևանցի փորձագետների ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շուրջ քաղաքական աղմուկն օգտագործվում է Հայաստանի իշխանությունների կողմից որպես «փոխանակման ֆոնդ» Ռուսաստանի հետ քաղաքական սակարկությունների համար, թեև գործնական սպեկտրում ամեն ինչ պտտվում է միայն գաղափարի շուրջ։ Սակայն լիովին պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչն է առաջացրել ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությունը։ Ուստի կա համառ զգացողություն, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով, այսպես կոչված, «կոլեկտիվ Արևմուտքի» փլուզման համատեքստում Երևանն ավելի ակտիվորեն է շեղում սկսել դեպի Բրյուսել հավատալով, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը նույն աջակցությունը չի ցուցաբերի Հայաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանն աննախադեպ քայլ է կատարել ստորագրելով ռազմավարական գործընկերության համաձայնագիր ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, որն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ տնտեսություն (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանություն, անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և իրավական համակարգի զարգացում։ Համագործակցության ոլորտներից է սահմանային անվտանգությունը և համապատասխան համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Բայց Թրամփը չի շտապում նոր հարաբերություններ կառուցել Երևանի հետ։ Ավելին, նա իր առաջին հրամանագրերից մեկով վերացրեց USAID-ը՝ կառավարական կառույցը, որն օգտագործվում էր Վաշինգտոնի կողմից որպես «փափուկ ուժի» գործիք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև Անդրկովկասում: Ներկայումս ԱՄՆ Պետդեպարտամենտի և USAID-ի կողմից Հայաստանին տրամադրվող ողջ օգնությունը սառեցված է, իսկ ամերիկյան պատվիրակությունների այցերը Հայաստան հետաձգվել են։ Ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «եվրոպական խաղերը» պետք է ընկալել ոչ միայն որպես «հարձակում միայն Ռուսաստանի վրա»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը