Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկեփնջերը գրանցվել են Հարավային Կորեայում և Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մասնագետները բացահայտել են ամենաթանկ ծաղկեփնջերն ունեցող երկրները, գրում է realnoevremya.ru–ն: RIA Novosti-ի փոխանցմամբ առաջին տեղում է հայտնվել Հարավային Կորեան, որտեղ փոքրիկ ծաղկեփունջն արժե մոտ 28,6 դոլար։ Առաջատար եռյակ են մտել նաև Հայաստանը և Արգենտինան՝ համապատասխանաբար 24,7 և 22,2 դոլար գներով։
Ավստրալիայում և ԱՄՆ-ում ծաղկեփնջերն արժեն մոտ 22 և 21,4 դոլար, մինչդեռ Ղազախստանն ու Ուզբեկստանը ծաղիկներ են առաջարկում համապատասխանաբար 21,4 և 20 դոլարով: Բարձր գներ են նաև Վրաստանում, Լեհաստանում, Ղրղզստանում և Թուրքիայում՝ 13,7 դոլարից մինչև 18,9 դոլար։
Այդ վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 14-րդ տեղը։ Այնտեղ կակաչների փոքրիկ փունջը կարժենա 9,3 դոլար։
Առավել մատչելի ծաղկեփնջերը կարելի է գտնել հետևյալ երկրներում.
Բուլղարիա (1,8 դոլար),
Նիդեռլանդներ (2,5 դոլար),
Բրազիլիա (2,6 դոլար),
Բելգիա (2,8 դոլար):
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը