Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում է

ՄՇԱԿՈՒՅԹ

«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան կինոնկարը, որն անտարբեր չի թողնում  հանդիսատեսին և քարոզում է սիրել գիրն ու գրականությունը, լինել համարձակ ու հույսը չդնել ոչ ոքի վրա, այսուհետ հնարավոր է դիտել կինոթատրոններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին «Կինոմոսկվա»-ում:

Կինոնկարում դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, և նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, որը պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։ 

Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Դոն Կիխոտին, ընդգծեց՝ կինոնկարի առաջին մասը՝ «Մի անգամ դպրոցում»-ը, շատ է սիրվել, ուստի ցանկացել են երկրորդ մասը նկարահանել։ «Կերպարս շատ եմ սիրում, որովհետև Դոն Կիխոտը միշտ է ինձ հետաքրքրել։ Նա դրամատիկ հերոս է, բայց այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել, այլ տեսանկյունից նրան ներկայացնել։ Կարծում եմ՝ լավ է ստացվել, հույս ունեմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, և այն երկար կյանք կունենա»,-նշեց դերասանը։

Նրա խոսքով՝ կինոնկարը բազմաթիվ հաղորդագրություններ ունի, ասելիք և չի բացառվում, որ շարունակություն ունենա։  «Ամենակարևոր ուղերձը սերն է դեպի գրքեր, խոսվում է նաև այլ կարևոր արժեքների մասին»,-ասաց նա։

Արզումանյանը խոստովանեց, որ նկարահանումները դժվար, երբեմն ծանր պայմաններում են անցել։  Ամռան ամենաշոգ օրերին են աշխատել՝ գրիմով, տաք հագուստով։ «Դժվար է, բայց, երբ ընթացքը հաջող է, երբ որոշ բաներ ինքդ ես հավելում կերպարին, հարստացնում ես հետաքրքիր գրված սցենարն ու սյուժեն, ոգևորվում ես, խոչընդոտներն ու բացասական երևույթները չեն ազդում վրադ, ուղղակի ուրախ գնում ես տուն ու լիցքավորված վերադառնում նկարահանման հրապարակ, որպեսզի ևս մեկ ճանապարհ անցնես»,-ասաց դերասանը։

Ֆիլմում խաղում են նաև Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը։ Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Բեմադրող ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, բեմադրող օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը, սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ 

Ավագյանի խոսքով՝ ֆիլմի առաջին մասն ավելի նեղ թեմաներ է շոշափում, այն պատմում է հերոսության, ընկերության մասին, բայց հիմնական առանցքը գիրքն է։ «Ասելիք դեռ կար, ուստի որոշեցինք շարունակել ֆիլմն ու ավելի շատ խոսել ազգայինի մասին, դա շեշտել։ Հույս ունենք, որ մեր ասելիքը, որը փորձել ենք գեղեցիկ մատուցել, տեղ կհասնի»,-ասաց Ավագյանը։

Անդրադառնալով դերասանական կազմին՝  նա տեղեկացրեց, որ երկրորդ մասում առաջին ֆիլմից դերակատարներ գրեթե չկան, ինչի համար սցենարիստը ցավում է, քանի որ շատ սիրում է բոլորին։ «Առաջին ֆիլմի դերակատարներն արդեն մեծ են, իսկ իրադարձությունները դեռ դպրոցականներին են վերաբերում։ Ունենք նոր ուսուցիչներ, նոր աշակերտներ, որոնք տասը կամ տասնմեկ տարեկան են, որոնց միջոցով հորդորում ենք չհանձնվել։ Մեր խնդիրները պետք է մենք լուծենք և ուրիշ ոչ ոքի վրա հույս չդնենք»,-շեշտեց Ավագյանն ու հավելեց՝ իր խիղճը հանգիստ է, քանի որ լավ նպատակով են ստեղծել ֆիլմը, որում կա ծիծաղ, հուզմունք։ Նրա համոզմամբ՝ ո՛չ երեխաները կձանձրանան այն դիտելիս, ո՛չ ծնողները։

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը փաստում է՝ «Մի անգամ դպրոցում» առաջին ֆիլմը նկարահանվել է շատ դժվար ժամանակներում՝ քովիդի համաճարակի շրջանում, սակայն այն դարձել է մեր օրերի առաջին դաստիարակչական կինոնկարը՝ ունենալով մեծ հաջողություն և ներկայացնելով իրական հերոսի կերպարը։ Ավելին՝ ֆիլմը համացանցում ունեցել է 4,6 միլիոն դիտում, նպաստել դպրոցական և համայնքային գրադարաններում այցելուների աճին՝ խթանելով ընթերցանությունը։ 

Երկրորդ մասը ևս կրթական, դաստիարակչական, մարդկային արժեքների մասին կինոնկար է՝ էլ ավելի մեծ մասշտաբի ու որակի։ Կինոնկարի ստեղծողներն արդեն երկրորդ անգամ իրականացնում են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոս։ Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214368

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց էՄոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև. պատմության այս օրը (16 մարտ)Տեղումներ, օդի ջերմաստիճանի նվազում. Գագիկ Սուրենյանը՝ ներթափանցող նոր ցիկլոնի մասին Գազ չի լինելու․ հասցեներ Կրակոցներ՝ Սարի թաղում. կա զոհ Ես պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ ՍրբազանՎիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին. ՌուբիոiPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել ենԱրցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ․ Sputnik Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին Երևանում հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է Տրանսպորտի գինը կդառնա՞ 100 դրամ (տեսանյութ) Թուրք փորձագետը գնահատել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ) 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» Ես պետք է դուրս գամ փողոց, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Երևանի տեսարժան վայրերը. ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաքում Գազանջատում՝ մարտի 19-ինԱմերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին 40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունիՇունը հոշոտել է վեցամյա երեխայի․ ՌԴԲրիտանական հետախուզությունը Հարավային Կովկասը շրջում է Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի դաշնակիցներն օղակում են Իրանին հյուսիս-արևմուտքից Մեքսիկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային. պատմության այս օրը (15 մարտ)Իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, Բաքվի դեմ հայցերի հետքաշման ներքո մարդկային ճակատագրերի հարց կա. Տիգրան Աբրահամյան Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ»Ջուր չի լինիՌուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ»Անոմալ տաքից՝ կտրուկ ցուրտ․ առաջիկա օրերի եղանակը «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ»Պատմական բարձր․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված