Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն բացատրել է, թե ինչու չի կարելի Լամին Յամալին հանճար անվանել։
«Կարծես թե նա արդեն երկար տարիներ է, ինչ հավաքականում է, թվում է, թե [նրա նորամուտից] շատ ժամանակ է անցել, բայց նա ընդամենը 17 տարեկան է, և իր 17-ամյակը նշեց Եվրո-2024-ի ընթացքում։
Մենք պետք է խնդրենք նրան շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է։ Ես բոլորին կոչ եմ անում հասկանալ, որ նա դեռ պետք է հասունանա, մեծանա։
Դուք (դիմում է լրագրողներին – խմբ․) առաջինն եք լինելու, ովքեր կքննադատեն ու «կսպանեն» նրան։ Երբ նա երկու խաղ անընդմեջ գոլ չխփի, դուք կասեք, որ նա քիչ է խփում, որ նրան գոլեր չեն բավականացնում»,- Դե լա Ֆուենտեի խոսքն է մեջբերում Relevo-ն։