Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունն անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թաիլանդ՝ Ազգային Մուայ-Թայ ըմբշամարտի օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865- ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։

1962- Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունն անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:

1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:

1988-Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։

1991-տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելառուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան, Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումն իր տարածքում։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։

1994 —Ստեփանակերտ քաղաքի մոտ հայկական ուժերի կողմից խփվել է  իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ, զոհվել են 19 ուղևորները և անձնակազմի 13 անդամները։

1995 - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։

1997- վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։     

2004-նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին: 

2011-Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:

2015-Երևանում  կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է  Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

2016-Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասեցին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:

2023- Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․ 45- տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև Մունդի մոտ, որն ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, որն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ Ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։

180- վախճանվել է Հռոմեական կայսրության կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։

461 — վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։

624 —Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։

1521 —Ֆերնան Մագելանի արշավախումբն ափ իջնելով Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։

1524 —ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։

1628 —ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։

1782 — վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։

1825 —Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։

1834 —ծնվել է գերմանացի ինժիներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։

1856 — ծնվել է ռուս նկարիչ Միխաիլ Վրուբելը։

1932 —Ֆինլանդիայի կառավարությունն ի նշան չոր օրենքի թեթևացման պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։

1845 —անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։

1861- ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։

1899-Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավն ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։

1899 - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:

1930- ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։

1937 —վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։

1950- ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։

1959 —Դալայ-Լամա 14-րդն իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։

1959 –վախճանվել է  վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1960 —Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։

1963- Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։

1966 —կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։

1973- բացվել է Լոնդոնի կամուրջը։

2004 —Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել են 34 վանք և աղոթատեղի։

2020-վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։

2023 —Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքներով լիազոր Մարիա Լվով–Բելովայի նկատմամբ:

2024 —Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վերընտրվել է Վլադիմիր Պուտինը:

Կ. Խաչիկյան

70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պորտուգալական գինիներԹբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել Ֆինլանդիան հրաժարվել է ձու արտահանել ԱՄՆ Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խաղաղության և պատերազմի միջև» Ինչու է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները «Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին«Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանըԱՄՆ ակնարկը Հարավային ԿովկասինԱդրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրումՋուր չի լինի հարյուրավոր հասցեներում՝ մարտի 17-ին, 19-ին և 20-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը «Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել» «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունն անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Մաhացած տղամարդ է հայտնաբերվել․ մանրամասներԵռօրյա գազանջատումներ՝ ՀայաստանումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Մարտի երկրորդ կեսին ձյուն կտեղաՏեղի է ունենում ՀՀ դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ չեն ՀՀ ՊՆ-ն հայտնում էՌուբլու աճ, դոլարի անկում․ տարադրամն՝ այսօրՄարտի 18-ից սպասվում են տեղումներ, ամպրոպ Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՈւզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիտկոֆ
Ամենադիտված