Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, որը կարող է վերջ դնել 1980-ականների վերջից շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Շուտով խոսել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, որն ի սկզբանե առաջարկել էր հրապարակել կողմերի համատեղ հայտարարությունն այդ մասին, սակայն մերժում էր ստացել, գրում է kommersant.ru–ն։ «Այսպիսով, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցով տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ձեռք բերված առաջընթացն աննկատ չի մնացել նաև Արևմուտքում. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունել են Երևանի և Բաքվի ջանքերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնց մեծ մասի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ հայտնի են երկու վիճելի կետեր, որոնք թույլ չէին տալիս փաստաթղթի համաձայնեցմանը, դրանք են փոխադարձ հայցերից հրաժարվելը և հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու պարտավորությունը։

Վերջին կետն ուղղակիորեն վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, որը 2023 թվականի փետրվարի 20-ից է տեղակայված սահմանի հայկական կողմում։ 2025 թվականի հունվարին առաքելությունը երկարաձգվել է ևս երկու տարով։ «Հայաստանը համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն ընդհանուր սահմանի պարագծով»,- մարտի 13-ի երեկոյան հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ փաստաթուղթը, որի նախապատրաստումն ակտիվացել է 2022 թվականին, այս ընթացքում «զգալի էվոլյուցիայի» է ենթարկվել։ «Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ չենք կարող համաձայնության գալ իդեալական ձևակերպումների շուրջ, մենք դա քննարկեցինք Անվտանգության խորհրդի ձևաչափով և եկանք այն եզրակացության, որ ներկայիս բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային տարբերակ»,- պարզաբանել է վարչապետը։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով հենց այդ փոխզիջումների ձեռքբերումը, մյուս կարևոր հարցերն են մնում փակագծերից դուրս։ Այդ մասին շուտով հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնելով իրենց լրացուցիչ պահանջների մասին, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի սահմանադրության նկատմամբ Բաքվի պնդումները հիմնված են այն փաստի վրա, որ հիմնական օրենքը հղում է պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ադրբեջանն այդ կետը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այդ թեզի հետ, այնուամենայնիվ, նա մտադիր է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության ընդունման համար, որը «կապահովի երկրի կենսունակությունը նոր աշխարհաքաղաքական պայմաններում»։ Հանրապետության արդարադատության նախարարությունը մտադիր է նոր փաստաթղթի տեքստը նախապատրաստել մինչև 2026 թվականի հունիսը։ Այնուամենայնիվ, նման ծրագրերը լայն աջակցություն չեն վայելում, ընդդիմությունը կարծում է, որ Հայաստանի վարչապետը նման կերպ կատարում է Բաքվի պահանջը։ Բացի դա փետրվարին Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն Հայաստանի քաղաքացիների 59,6 %-ը դեմ է սահմանադրության փոփոխությանը։

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իր պահանջը հիմնավորում է նրանով, որ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու համար ստեղծված ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Ավելին, խմբի գործունեությունը դադարեցվել էր 2022 թվականից, քանի որ նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դադարեցրել էին համագործակցությունն այդ խմբում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն իսկապես չի լինի «հարաբերությունների կարգավորումից հետո, հատկապես խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»։ Այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, թե Բաքուն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին: Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, բայց դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը միայն ցույց է տալիս «տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը, այդ թվում տրանսպորտի, տարանցման և տնտեսական հարցերում»։

Բաքուն պնդում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացումը վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին փաստաթուղթը: Դրա համաձայն Հայաստանը «երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», իսկ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայաստանը, սակայն, առաջարկել է այլընտրանքային տրանսպորտային նախագիծ («Խաղաղության խաչմերուկ»), որը ենթադրում է, որ ամբողջ ենթակառուցվածքները կգործեն այն երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են, և դա առանց Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Բաքվի համաձայնության այդ նախագիծը «ընդամենը մի թղթի կտոր է»։

Այս բոլոր չլուծված խնդիրների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը միայն զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս։ Ավելին, Բաքուն վաղաժամ է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների քննարկումներ սկսելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխաԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ» Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ» Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»«Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ» Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ» Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պորտուգալական գինիներԹբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել Ֆինլանդիան հրաժարվել է ձու արտահանել ԱՄՆ Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խաղաղության և պատերազմի միջև» Ինչու է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները «Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին«Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանըԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին
Ամենադիտված