Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծվ խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել, նշել, թե կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Նա հայտնել է, որ անցած շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանն առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ», - X-ում գրել է Դոնալդ Թրամփի խորհրդականը, հավելել. «Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա»։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից արդեն ողջունել էր Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ և ընդգծել, որ այժմ պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է։ Օրերս էլ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Սթիվ Ուիտկոֆն էր հանկարծակի վայրէջք կատարել Բաքվում, փակ հանդիպում ունեցել Ալիևի հետ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը վկայում են, որ Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա, կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ «Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»,- նշել է նա։

Անուշ Ոսկանյան

4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյունԻնչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխաԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ» Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ» Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»«Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ» Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ» Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի
Ամենադիտված