Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Այս մասին տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ի թիվս պաշտոնական հանդիպումների՝ Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է վերջինիս մամուլի ասուլիսը։