Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 16-ին՝ կիրակի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ մի քանի անգամ կեղծ հաղորդագրություններ է տարածել, թե իբր տարբեր ժամերի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնքան հերքեց, նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Ոչ մի շարժ ու անգամ մի կրակոց չի հնչել սահմանին, ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց։ Ամեն ինչ սովորականի պես հանգիստ է եղել։ Չգիտեմ ինչ նպատակով են այդ հաղորդագրությունները հրապարակել։ Ես ամբողջ գիշեր աչք չեմ փակել, սպասել եմ, որ գուցե գիշերն ինչ որ բան լինի, բայց ամեն ինչ հանգիստ է եղել։ Իրենց ասելով, մոտ 35 րոպե կրակ է եղել։ Եթե անգամ մի թեթև կրակոց լինի սահմանին, մենք գյուղում կլսենք»,- MediaHub-ին ասաց Սյունիքի մարզի Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչի հետ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի երկօրյա մարտերից հետո ադրբեջանական զորքը մոտեցել է քաղաքին և արդեն 3-րդ տարին դիրքավորվել է ՀՀ սուվերեն տարածքում։ Այստեղ նոր դիրքեր ու հենակետեր են կառուցել, իրականացրել ամրաշինական աշխատանքներ։ 

«Ոչ միայն Ջերմուկն է վերահսկվում, այլև մենք ենք տեսնում իրենց շարժը, անցուդարձը։ Անցած օրերին բավականին հանգիստ է եղել, որևէ կրակոց չենք լսել, լարվածություն չկա»,- MediaHub-ին ասաց Տիգրան Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ ադրբեջանական ապատեղեկատվությունը մեկ նպատակ ունի ընդամենը։ «Արդեն բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում։ Անգամ իրենց կողմից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են տասնյակ հազարավոր զորքով առաջ գալիս՝ ուղղությունը Զանգեզուր (հին տեսանյութեր են տարածվում – խմբ.)։ Իսկ հարձակումից առաջ, բնական է, պետք է դրա համար նախ հող նախապատրաստել, ինչը անում են կեղծ հաղորդագրություններով»,- հավելեց նա։

Իրավիճակը գնահատելու նպատակով այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ են մեկնել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության պարեկները։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունների ֆոնին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը գրել է․ «Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար»։

4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյունԻնչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխաԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ» Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ» Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»«Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ» Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ» Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի
Ամենադիտված