Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան: Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել: «Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում: Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը: Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը: «Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ: Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում: Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու: Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։ Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով: Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է: Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել: Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ իշխանափոխությունից հետո անգամ լավագույն բանակցողին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին շատ բարդ է լինելու իրավիճակ փոխելու իմաստով, քանի որ ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի: «Այսպիսի գործունեությամբ շատ մեծ խնդիրներ են ստեղծում ապագայի համար: Գործող վարչախումբը փորձում է լուծել իր իշխանության պահպանման հարցը, իր իշխանության պահպանումը կապում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա չիրականացնելու հետ: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականացումը կարող է սպառնալ իրենց իշխանությանը, ի վերջո, ժողովրդին այդքան խաբեցին, արդյունքում՝ այսքան կորուստներ, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Ասացին, որ դրանով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և այլն: Բայց փաստացի այս զիջումներն անում են առաջին հերթին նաև Թուրքիայի պրոտեկտորատ մտնելու և իրենց իշխանությունը երաշխավորելու համար: Սա ստեղծում է շատ դժվար մի կացություն, իրավիճակ հետագայում ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար, որպեսզի կարողանան մեր շահերն առաջ տանել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել, Ադրբեջանի հանդեպ համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական և պատմական Հայաստանների մասին զրույցները, ասում, որ իրական Հայաստան է հիմա կառուցում: Երևի թե իրական Հայաստան կառուցելու համար, նրա կարծիքով, պետք է հրաժարվել պատմական բոլոր արժեքներից, տեսնում ենք ոտնձգություններ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցի և մի շարք այլ կարևոր թեմաների վրա: Ինչո՞վ է վտանգավոր «իրական Հայաստան» կոչվող թեզը: «Վտանգն այն է, որ դադարում ենք լինել ազգային պետություն, «իրական Հայաստան» կոնցեպտը ազգային պետություն չլինելու և պարզապես պետություն, այն էլ՝ թույլ պետություն լինելու մասին է: «Իրական Հայաստանի» նպատակը ձևակերպվում է որպես ժողովրդի բարեկեցության ապահովում, ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական իմաստի վրա, և եթե Հայաստանի ժողովուրդն այդքան էլ չի կարևորում իր ինքնությունը, իր հայ լինելը, իր պատմական հիշողությունը, որովհետև պատմական հիշողության վրա է նաև խարսխված ինքնությունը, ապա լավ ապրելու համար պայմաններ կան, օրինակ՝ արտասահմանում, դրանով խրախուսվում է հայ ժողովրդի արտագաղթը. որոնց մոտ ավելի սուր է դրված ազգային արժանապատվության հարցերը, նրանք պարզապես չեն կարող մնալ այստեղ, դիմանալ: Կարևոր հարցն է՝ ինչո՞ւ ենք ապրում Հայաստանում, ինչո՞ւ պետք է ապրել և արարել Հայաստանում: Եթե ազգային պետություն չէ քո պետությունը, չի շեշտադրում քո ազգային ինքնության պահպանման, զարգացման, հանրահռչակման վրա, մեծ նպատակներ չի դնում, հավաքական նպատակ չի դնում, հրաժարվում է ազգային իղձերից, մեր ժողովրդի մի հատվածից ծննդավայրն են խլել, մեր հայրենիքն են խլել, մեր հայրենիքը վերադարձնելու այդ գաղափարից հրաժարումը, գերլարված, իրար հոշոտող տարածաշրջանում մեզ դարձնում է գառ գայլերի ձեռքին: Արդյունքում մարդկանց մեջ փոխվելու է հոգեբանությունը, ինքնությունը, նրանք ոչ մի դժվարության այլևս չեն դիմակայելու և դժվարությունների պարագայում նախընտրելու են իրականությունից փախչել ը: Վտանգն այն է, որ հիմք է դրվում նյութապաշտ հասարակության ձևավորմանը, որը միջազգային այսպիսի իրադրության պայմաններում չի կարող պահել պետությունը, անընդհատ մասնատվելու է, փոքրանալու է, թուլանալու է և, ի վերջո, ավարտվելու է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի Լոռու մարզում 17-ամյա տղայի են սպանելՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին կոշտ պատասխանով Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ 5 օր գազ չի լինելուՈրքան է լինելու մագնիսական փոթորկի ուժգնությունը մարտի 19-ին՝ կանխատեսում. սպասվում են նաև արևային բռնկումներ Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆԿենսաթոշակները կբարձրանա՞նԵրկրաշարժ է գրանցվել․ ԴաղստանՆոյեմբերյանում չեն հուսահատվում․ չնայած բերքի կորստին, այգիներում կրկին եռուզեռ էՈվքեր անվճար կօգտվեն տրանսպորտիցՌուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ 4 զոհի մեջ 9 ամսական երեխա կար․ բացառիկ կադրեր՝ դեպքի վայրից«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել «Հետույք մտնելու» արվեստը՝ ՀՖՖ նախագահի կատարմամբՄատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից էՍպասվում է նաև ձյուն«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Նիդեռլանդների արտգործնախարարը խոստանում է փրկել Հայաստանը Ռուսաստանից Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղությանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերովԲաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»․ մանրամասներ՝ խոշտանգման դեպքիցՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ԱրարատումՄարտի 18-21-ը լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՈ՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»1 զոհ և վիրավորներ․ ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհինՀՀ ՊՆ-ն հայտնում է«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Դոլարն ու ռուբլին շարունակում են աճելՈղբերգական գիշեր՝ Արագածոտնում․ 4 զոհ այդ թվում 9 ամսական երեխա
Ամենադիտված