Ռուսական ուժերը առաջ են շարժվում դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կենտրոնական խմբի ստորաբաժանումները առաջ են շարժվում դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
Նրանք ջախջախել են ուկրաինական բանակի ուժերը Կրասնոարմեյսկ, Միրոլյուբովկա, Նովոալեկսանդրովկա, Ուդաչնոյե, Ուսպենովկա, Դիմիտրով և Շևչենկո բնակավայրերի տարածքներում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը մարտական գործողությունների գոտում կորցրել են ավելի քան 440 զինվոր, 4 զրահատեխնիկա, 6 մեքենա և 3 հրանոթ։
Նախարարությունը զեկուցել է նաև արևմտյան և հարավային ուժերի խմբավորումների ստորաբաժանումների դիրքերի բարելավման մասին։