Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Հայտնում են Կառավարությունից:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ:

Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թ. մարտին:

Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024 թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20,000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:

2024 թ.-ին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:

Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թ.-ին նախատեսվում է շուրջ 10,000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները:

Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023 թ.-ի ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ.-ին ռեեստրի բազան համալրվել է ևս 200,000 հասցեով, հաջորդ տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40,000 հասցեով։

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», - ասել է երկրի ղեկավարը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով:

Ռուսական օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառըԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահՉեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի ՋիդդայումՍա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարվածԱՄՆ-ում հրապարակվել են Քենեդու սպանության փաստաթղթերը Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբան ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների մեղադրանքները Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին «Mercedes»-ը, «Չայնիի» ոլորաններում մոտ 100 մետր գլորվելով, բախվել է քարերին ու հայտնվել ձորում. Shamshyan Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներ
Ամենադիտված