Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ»-ը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վերջին առաջարկը՝ ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների վերաբերյալ, զարմանալի կերպով, արժանացել է ընդդիմադիր մի հատվածի ու վերջինիս սպասարկող վայ-քարոզիչների քննադատությանը։

Գեներալ-մայորը, մասնավորապես, նշել էր, որ պետք է մշակել գերիների ազատ արձակման համալիր միջոցառումների պլան։ «Առաջին. գործունեություն միջազգային ասպարեզում, տեղեկատվական դաշտում և քարոզչական աշխատանք սոցցանցերում։ Երկրորդ․ գործունեություն միջազգային իրավական դաշտում։ «Համահայկական ճակատ» շարժումն այս հարցում կոնկրետ գործողությունների ծրագիր ունի։ Մենք կապեր ու հարաբերություններ ենք ստեղծում նաև Հայաստանում և փորձում ենք այս ամենը տեղափոխել գաղափարական հարթակ։ Երրորդ. Հայաստանի հատուկ ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի գործունեությունն է։ Չորրորդ․ անհրաժեշտ են իշխանության և ընդդիմության համատեղ գործողություններ։ Հինգերորդ․ աշխատանք հայկական սփյուռքի հետ, որտեղ խնդիրները պետք է բաշխվեն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական և աշխարհի այլ հայկական համայնքների միջև: Որոշ հանգամանքների դեպքում, Սփյուռքը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, ակտիվացնի առկա կապերը, համագործակցի ԱՄՆ կոնգրեսականների հետ և այլն»։

Պետք է ի նկատի ունենալ, որ խորհրդարանական կառավարման համակարգում պետության կառավարման մեջ ներգրավված են խորհրդարանի թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունները, հետևաբար նման կարևորության հարցերում չափազանց կարևոր է, որ ընդդիմությունը ևս չխուսափի իր բաժին պատասխանատվությունից և կիրառի իրեն հասանելի գոիծիքակազմերը։

Թե՛ քաղաքական առումով, թե՛ խորքային գնահատականներով Կարապետյանն օպտիմալ և ողջամիտ առաջարկներ է հնչեցրել, ինչին ի պատասխան, դրանք կիրառելու փոխարեն, էժանագին քարոզչական տրյուկներ են հնչել։ Եվ ա՞յդ որակով են նրանք պատրաստվում իշխանության գալ, պետություն կառավարել։

Հանուն գերիների ազատման խորհրդարանի ընդդիմադիր հատվածը պետք է տարատեսակ միջազգային պիկետներ կազմակերպի, ճնշումներ գործադրի իշխանությունների և միջազգային կառույցների վրա, միջազգային ամբիոններից բարձրացնի գերիների ազատման հարցերը, ինչը նաև ներկայումս ՀՀ իշխանության ղեկին գտնվողներին կստիպի գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Առաջնահերթ խնդիրն այսօր հենց գերիների ազատումն է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կառավարման համակարգի մի մաս, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել։ Եթե խելքները չի հասնում գուցե արժե լսել փորձառու և պետության կառավարումից հասկացող մարդկանց, ոչ թե քարոզչամիջոցներով փորձել ապատեղեկատվություն և կեղծիք տարածել։

Հատուկ անգրագետների համար շեշտենք, որ արտաքին հարթակներում հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաները գործող իշխանությունը ներկայացնի որպես հանրային ընդվզում դրանով ուժեղացնելով իր բանակցային դիրքերը։ Ով այս ամենը չի հասկանում իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։

Ի վերջո, ակնհայտ է, որ բան ու գործ թողած Արշակ Կարապետյանի ստվերի դեմ են պայքարում, երբ թիրախը մեկն է` ՀՀ իշխանությունն ու նրա դիլետանտ կառավարման հետևանքները։

Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԹուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակը
Ամենադիտված