«Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերականգնել ԱՄՆ իշխանությունների կողմից ֆինանսավորումը, գրել են ԶԼՄ-ները։
Բողոքում նշվում է, որ Կոնգրեսի կողմից դրա համար հատկացված միջոցները չտրամադրելը «խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին տալիս է բացառիկ լիազորություններ դաշնային ծախսերի վերաբերյալ»:
Գործը քննվելու է Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանում: