Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին
ՍՊՈՐՏ
ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը, որը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։
Արմեն Մելիքբեկյանը նախարարին տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին: