Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին

ՄՇԱԿՈՒՅԹ

Բազմիցս առիթ ենք ունեցել ձեզ պատմելու 2019 թ.-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին: Այն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլ օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:

Մի քանի նպատակ է հետապնդում այն. կրթություն և զարգացում, միջազգային համագործակցություն, հասարակական ներգրավվածություն և սա ամենը չէ: Շարունակական կրթությունը՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի ու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների միջոցով, հնարավորություն է տալիս պատանի երաժիշտներին ճաշակ ձևավորել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կատարելագործվել: Պատկերացնել կարելի է միայն նրանց ոգևորվածությունը, երբ հայտնվում են աշխարհի ամենահայտնի բեմերում և հերթական անգամ բարձր պահում մեր երկրի պատիվը, ցույց տալիս աշխարհին, որ մեր պետության համար կարևոր է պատանիների որակյալ կրթությունը նաև դասական երաժշտության ասպարեզում: Կրթված պատանիները Հայաստանի դեսպաններն են աշխարհի բոլոր պետություններում: Մի քանի հրապարակումներով հնարավոր չի լինի պատմել հիմնադրամի մասին, ուստի առաջարկում ենք մեր ընթերցողներին այցելել նրա պաշտոնական կայք և տեսնել, թե տարիներ ի վեր ինչ գործունեություն է ծավալել այն և, ի վերջո, համոզվել, թե որքան տաղանդավոր երեխաներ են ապրում մեր երկրում:

Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ.-ի կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:

Առնո Բաբաջանյան համերգասրահից, tomsarkgh.am-ից և ticketon.am-ից տոմսեր ձեռք բերելով և այս հրաշալի համերգին ներկա գտնվելով՝ հանդիսատեսը ևս իր լուման կունենա տաղանդավոր երաժիշտների համար ճանապարհ հարթելու գործում:

Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:

Ցանկացած լավ գաղափար մեր օրերում շատ բարդ կլինի կյանքի կոչել առանց գործընկերների: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողքին կանգնած նրա գործընկերները ևս հավատում են այն գաղափարներին ու նպատակներին, որոնց կրողն են մեր պատանի երաժիշտները և նրանց այս կարևոր՝ շարունակական կրթության ճանապարհին միայնակ չեն թողնում: Առանց նրանց աջակցության՝ անասելի բարդ կլիներ կյանքի կոչել հիմնադրամի ծրագրերը:

«Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են» Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր». պատմության այս օրը (21 մարտ)10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին Ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածումԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարու՞մԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին Կյանքից հեռացել է Սիլվա Միքայելյանը Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան Դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար․ ինչ վիճակ է ԵրասխումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կանՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ» Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում․ «Ժողովուրդ» Ալիևը «կուտը չկերավ»․ «Հրապարակ» Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ» Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենաՀայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը 9 բալի փոխարեն՝ 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՆորից անձրև կլինի, հնարավոր է ամպրոպ․ ինչ եղանակ կլինիՆոր կարգավորումներ՝ 16-18 տարեկանների համարԿենդանակերպի այս 4 նշանները հզոր վերածնունդ կզգան 2025 թվականի գարնանըՀրդեհ է բռնկվել մարդատար գնացքում, ժամանել է հրշեջների 2 հաշվարկԱզգերի լիգա․ Հայաստան - Վրաստան հանդիպման անոնսX սոցիալական ցանցը ներգրավել է գրեթե 1 միլիարդ դոլարՓաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացելԱրցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար
Ամենադիտված