Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Հայտնում են ՆԳՆ-ից:

Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ նրա տան օժանդակ շինությունում` գորգի տակ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ:

Նմանատիպ մյուս տեղեկությունը Աշտարակի համայնքային ոստիկաններն իրացրին մարտի 6-ին: Այդ օրը, ժամը 9.15-ին, Ուշի գյուղի իր տան մոտ, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և Աշտարակի համայնքային բաժին ներկայացվեց 48-ամյա մի տղամարդ: Նա ևս ընդունեց, որ տանն ունի թմրանյութ:
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը նկուղից ներկայացրեց մոտ ութ գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Իսկ արդեն հաջորդ օրը կատարված խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվեց արկղ` լցված 391 գրամ կանեփանման զանգվածով:

Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու մասին հաջորդ տեղեկությունն իրացնելու նպատակով Աշտարակի համայնքային ոստիկանները կրկին մեկնեցին Մուղնի: Մարտի 13-ի առավոտյան, իր փաստացի բնակության վայրում, 68-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

Նա հայտնել է, թե հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է մշակել ու պատրաստել` անձամբ օգտագործեու համար:

Այս դեպքում ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ թմրամոլության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է:

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան ԱԱ-2026. օրվա հանդիպումները Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխայի ձեռքին և ոտքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրըԻ՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետոԶելենսկին ժամանել Է ԴԺՀ սահման Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է Ներկայացման ժամանակ հազիվ է խաղացել, գլխապտույտ է ունեցել (տեսանյութ)Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Անձրև ու ձյուն կտեղաՄի քանի ժամ ջուր չի լինի Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․ զոհ կա«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակիԱնահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը կարող եք դիտել մինչև ապրիլի 10-ը․ ԿԳՄՍ նախարար ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումովԻնչո՞ւ են ստում ՀՀ իշխանություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՄոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում «Ոչ մի երկիր այսքան անվերապահ չի հաղթել». Ալիևը Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղում համեմատել է նացիստական ​​Գերմանիայի փլուզման հետԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»
Ամենադիտված