Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է թվային ենթակառուցվածքներն ուժեղացնելու և թվային օրակարգի` ժամանակակից պահանջներին համապատասխան առաջ շարժվելու մասին։ Եվ իսկապես՝ թվային տեխնոլոգիան այն ուղղությունն է, որն առաջընթացի, գործողությունների և գործընթացների իրականացմանն արագություն է հաղորդում, դրանք ավելի արդյունավետ դաձնում, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտում։

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամբողջովին թվային տիրույթի վրա հիմնվելը կարող է լուրջ բացասական երևույթների պատճառ դառնալ, եթե չկան այլընտրանքներ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե քարտային համակարգերով վճարումների իրականացման և տվյալների մշակման խնդիրներ առաջ գան։ Ամբողջ տնտեսությունը կարող է կանգնել փաստի առաջ, ու դրա արդյունքում երկիրը էական տնտեսական վնասներ կկրի՝ հատկապես այն պայմաններում, երբ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը։ Օրինակ՝ այսպիսի երևույթի հանդիպեցինք վերջերս ArCa համակարգում տեղի ունեցած խափանումների դեպքում, երբ մարդիկ ո՛չ կարողանում էին քարտերով վճարումներ կատարել, ո՛չ էլ քարտից գումարներ կանխիկացնել։

Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի արդյունքում է այդ խափանումն ի հայտ եկել։ Նման իրավիճակներից խուսափելու համար կա՛մ պետք է այլ թվային այլընտրանքային համակարգ ստեղծել, կա՛մ էլ պահպանել կանխիկի շրջանառությունը, որը թույլ կտա հարկ եղած դեպքում խուսափել պարալիզացումից։

Նույնը վերաբերում է նաև տրանսպորտային համակարգին, երբ հանրային տրանսպորտում վճարումը այլևս միայն անկանխիկ եղանակով է կատարվում կամ հատուկ հավելվածի միջոցով։ Սակայն քաղաքացիները շատ դեպքերում բողոքում են, որ վճարման համակարգը հաճախ նորմալ չի աշխատում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ վճարման համակարգը մի պահ հանկարծ դադարի գործել. հանրային տրանսպորտի ողջ համակարգը լիովին կպարալիզացվի։

Այս թեման վերաբերում է նաև այլ ոլորտների թվային ենթակառուցվածքներին։ Այնպես չէ, որ այս խնդիրը միայն Հայաստանում է, տարբեր երկրներ ու կազմակերպություններ սկսել են ուշադրություն դարձնել այլընտրանքներ ստեղծելու թեմային։ Դրան նպաստում են մի շարք խոշոր միջադեպեր։ Օրինակ՝ անցյալ տարի Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրին չվերթների չեղարկման և հեռուստաալիքների, բանկերի ու այլ կազմակերպությունների աշխատանքի խափանումների։ Այդ ժամանակ հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում էր «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Նշվում էր, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտան գու թյան ոլոր տում աշ խ ա տ ո ղ CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո: Դրանից հետո մասնագիտական շրջանակներում սկսեց քննարկվել, որ պետք է միայն Microsoft-ի ծառայություններից չօգտվել և հարկ եղած դեպքում խափանումներից խուսափելու նպատակով այլ ընկերությունների օպերացիոն համակարգերի ընձեռած հնարավորություններից ևս օգտվել։ Այսինքն՝ առաջ եկավ պահեստային տարբերակ ունենալու մոտեցումը։

Այս մոտեցումը կարևոր է հատկապես Հայաստանի նման երկրի համար, որը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, ու մեր թշնամիները ամեն կերպ փորձում են առաջին հերթին հարվածներ հասցնել մեր թվային ենթակառուցվածքներին ու տիրապետել համապատասխան ինֆորմացիայի, իսկ հարկ եղած դեպքում՝ նույնիսկ պարալիզացնել մեր երկիրը։

Այս տեսանկյունից կապի խնդիրը նույնպես հրատապ է։ Հայաստանում ինտերնետ կապը հիմնականում ապահովվում է Վրաստանից եկող մալուխների միջոցով, իսկ երբ այդ մալուխները վնասվում են, երկրում ինտերներտը խափանվում է։ Իսկ եթե, օրինակ՝ լարված հակամարտության ժամանակ մեր հակառակորդները կտրեն կամ լրջորեն վնասեն այդ մալուխները, ապա առանց ինտերնետի երկրի տնտեսությունը կարող է քաոսի վերածվել։

Դրա համար անհրաժեշտ է այլընտրանքային կապի ուղիներ ևս գործարկել՝ օգտվել նաև արբանյակային կապի ընձեռած հնարավորություններից։ Ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով տեսանք, որ եթե ուկրաինական բանակի համար չլիներ արբանյակային ինտերնետի կապը, ապա ուկրաինական բանակի կազմավորությունները, զրկվելով հաղորդակցության հնարավորություններից, վաղուց արդեն փլուզվել էին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան ԱԱ-2026. օրվա հանդիպումները Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխայի ձեռքին և ոտքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրըԻ՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետոԶելենսկին ժամանել Է ԴԺՀ սահման Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է Ներկայացման ժամանակ հազիվ է խաղացել, գլխապտույտ է ունեցել (տեսանյութ)Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Անձրև ու ձյուն կտեղաՄի քանի ժամ ջուր չի լինի Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․ զոհ կա«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակիԱնահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը կարող եք դիտել մինչև ապրիլի 10-ը․ ԿԳՄՍ նախարար ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումովԻնչո՞ւ են ստում ՀՀ իշխանություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՄոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում «Ոչ մի երկիր այսքան անվերապահ չի հաղթել». Ալիևը Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղում համեմատել է նացիստական ​​Գերմանիայի փլուզման հետԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը
Ամենադիտված