Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dialogorg.ru–ն «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի 13-ին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին։ Նրա խոսքով, Հայաստանն արդեն «ընդունել է Ադրբեջանի առաջարկները երկու բաց մնացած հարցերի վերաբերյալ»։ Հիշեցնենք, որ խոսքն այն երկու կետերի մասին է, որոնց շուրջ կողմերը չէին կարողացել փոխզիջման հասնել՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետկանչերը, ինչպես նաև պետական սահմանին երրորդ ուժերի տեղակայման բացառումը։ Եվ հիմա, կարծես թե, այդ հարցերը գոնե ֆորմալ մակարդակով հանվել են։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ «հաջորդ փուլում Հայաստանը պետք է իր Սահմանադրության մեջ վերացնի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Երևանում պաշտոնական մակարդակով հաստատել են ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի խոսքերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այդ դրույթների համար, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի առկա բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային լուծում»։

Մոսկվան ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել երկրներ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Մոտավորապես նման տոնով հայտարարություններ են հնչել նաև այլ մայրաքաղաքներից։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայ-ադրբեջանական պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների հայտարարված ավարտն անվանել է հակամարտության էջը շրջելու հնարավորություն՝ համաձայն նախագահ Թրամփի՝ «ավելի խաղաղ աշխարհի» տեսլականի։ Իրանի նախագահ Փեզեշքիանն էլ հիշեցրել է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» ունենալու հարցը, որը հղի է Հայաստանի հետ սահմանին Թեհրանի համար անբարենպաստ զարգացումներով։

Սակայն ցանկացած լավատեսություն հայադրբեջանական համաձայնագրի ստորագրման հարցում որոշակիորեն վաղաժամ է թվում։ Այդ հակամարտության երկար պատմության մեջ սա հեռու է առաջին դրվագը լինելուց, քանի որ ժամանակ առ ժամանակ հայտարարվել է բանակցային գործընթացի ավարտի մասին, բայց ամեն անգամ այն ձախողվել է։ Այստեղ բավական է հիշել թեկուզ 2001 թվականի «Փարիզյան սկզբունքները», 2007-2009 թվականների «Մադրիդյան սկզբունքների» մի քանի տարբերակները, ինչպես նաև 2011 թվականի ամռանը Կազանում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ տասնյակ լրացուցիչ նախապայմաններ առաջադրեց այն ժամանակ, երբ ամեն ինչ համաձայնեցված էր:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական անցումը Բաքվի վերահսկողության տակ արմատապես փոխել են տարածաշրջանում երկարամյա ստատուս քվոն։ Հիմա էլ, գործելով ուժի դիրքերից, Բաքուն հասկացնում է, որ, առանց Հայաստանի հիմնական օրենքում փոփոխությունների և առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Երևանի համաձայնության, ոչ միայն չեն ստորագրի որևէ համաձայնագիր, այլ նաև ընդհանրապես բանակցություններ չեն վարի։

Ներկայում փաստաթղթի ստորագրման մասին խոսելը շատ վաղաժամ է, հայտարարել է Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովը՝ ավելացնելով, թե «կարևոր է, որ բոլոր նախապայմանները պահպանվեն, Հայաստանը դադարեցնի զինվելը»։ Չնայած ռազմական ներուժի ակնհայտ տարբերությանը, ֆրանսիացի և հնդիկ գործընկերների հետ Հայաստանի մի շարք պաշտպանական պայմանագրեր առաջացրել են Բաքվի կոշտ արձագանքը: Հատկանշական է, որ Բայրամովի հայտարարության հետ միաժամանակ ելույթ ունենալով նույն «գլոբալ ֆորումում»՝ նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է Հայաստանի ներխուժման սպառնալիքի մասին:

Կարելի է ենթադրել, որ, բացի վերը նշված նախապայմաններից, կան նաև ուրիշները, որոնք առաջ կքաշվեն, երբ Բաքուն անհրաժեշտ համարի։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է «Հայաստանի տարածքում թաքնված անձանց» Ադրբեջանին հանձնելու պահանջը, որոնց Ադրբեջանի իշխանությունները համարում են հանցագործներ։ Ինչպես այդ առնչությամբ նշել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է, այլ այդ երկրին վերջնականապես քաղաքական քարտեզից հանելը։ Պաշտոնական Բաքուն իր գործողություններով ցույց է տալիս, որ մտադիր չէ հրաժարվել Հայաստանի դեմ միջազգային հայցերից, կարծում է նախկին օմբուդսմեն և իրավապաշտպան Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ Բաքուն «Հայաստանի պատճառած նյութական վնասը» գնահատել է 11 միլիարդ դոլար։

Գործող իշխանությունները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի կառավարության, հայտարարում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը լավագույն դեպքում կարող է դրվել հանրաքվեի 2026 թվականի երկրորդ կեսին։

Այսպիսով, պետք է համաձայնել այն դիտորդների հետ, ովքեր ենթադրում են, որ բանակցային գործընթացը կարող է հետաձգվել, ընդ որում՝ բավականին երկար ժամանակով: Այդ ընթացքում Բաքուն և Երևանը ուշադիր կհետևեն արտաքին իրավիճակին՝ ձգտելով հնարավորինս շատ շահել դինամիկ փոփոխվող միջազգային իրավիճակից։ Հնարավոր է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը համաձայնի կովկասյան տարածաշրջանը թողնել Մոսկվային, որն էլ, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել վերջին տարիներին ակնհայտորեն ամրապնդված ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՄոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում «Ոչ մի երկիր այսքան անվերապահ չի հաղթել». Ալիևը Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղում համեմատել է նացիստական ​​Գերմանիայի փլուզման հետԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ» Մերձավանի կրակnցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ Հայաստանում
Ամենադիտված