Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգերի լիգա․ Հայաստան - Վրաստան հանդիպման անոնս

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար  պայքարում Հայաստանի ազգային հավաքականը անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներում կմրցի Վրաստանի հավաքականի հետ:

 Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:  Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում։

Առաջին տնային խաղը առաջին փորձությունը կլինի նորանշանակ գխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի համար, հավաքականի՝ հերթական բարդ փորձությունը «Հանրապետական» ստադիոնում:

Դիմակայության պատմությունը

Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները նախկինում հանդիպել են 7 անգամ: 2 հաղթանակ տարել է Հայաստանի հավաքականը, 3 հաղթանակ՝ Վրաստանի, 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1997 թ. մարտի 30-ին Թբիլիսիում: Ընկերական խաղում վրացիները հաղթել են 7։0 հաշվով։

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2000թ. փետրվարի 6-ին Կիպրոսում: Ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել են վրացիները:

Երրորդ ընկերական խաղում թիմերը հանդիպել են 2000 թ. ապրիլի 26-ին Երեւանի «Հրազդան» ստադիոում: Հանդիպումն ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:

4 տարվա ընդմիջումից հետո 2004 թ. թիմերը հանդիպել են իրենց 4-րդ ընկերական խաղում Կիպրոսում, որն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Երկու երկրների հավաքականների վերջին ընկերական խաղը տեղի է ունեցել 2011 թ. փետրվարի 9-ին դարձյալ Կիպրոսում: Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: 

Հայաստանի եւ Վրաստանի առաջին պաշտոնական հանդիպումը եղել է Ազգերի լիգայի խմբային մրցաշարի  C խմբի 3-րդ տուրում 2020 թ. հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմ սկսելու պատճառով թիմերի առաջին պաշտոնական խաղն անցկացվել է չեզոք գոտում՝ Լեհաստանում: Դիմակայությունն ավարտվել է 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Խորեն Բայրամյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոցից գրավել է մրցակցի դարպասն ու փրկել թիմին պարտությունից:

Թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունենում Ազգերի լիգայի խմբային մրցաշարի C խմբի 5-րդ տուրում 2020 թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում: Հայաստանի հավաքականը իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ առավելության է հասել 2:1 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել Գեւորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը: 

Նախորդ խաղերը

Ազգերի լիգայի C դիվիզոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը  7 միավորով գրավել է երկրորդ տեղը (Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա, Ֆարերյան կղզիներ): Խմբի հաղթող է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 16 միավորով։

Չորրորդ խմբում ազգային թիմը տարել էր 2 հաղթանակ (Լատվիա՝ 4:1, 2:1), կրել 3 պարտություն (Հյուսիսային Մակեդոնիա՝ 0:2, 0:4, Ֆարերյան կղզիներ՝ 0:1),  մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի (Ֆարերյան կղզիներ՝ 2:2):

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ  Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Սպերցյանը եւ Արթուր Միրանյանը:

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզոնի 1-ին խմբում 7 միավորով գրավել է երրորդ տեղը (Չեխիա, Ուկրաինա, Ալբանիա): 11 միավորով խմբի հաղթող է դարձել Չեխիայի հավաքականը:

Առաջին խմբում Վիլի Սանյոլի գլխավորած հավաքականը տարել է 1 հաղթանակ (Ալբանիա՝ 1:0), կրել 3 պարտություն (Ալբանիա՝ 0:1, Ուկրաինա՝ 0:1, Չեխիա՝ 1։2), մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի (Ուկրաինա՝ 1:1):

Կորուստներ, նորեկներ

Վրաստանի հետ խաղերում Հայաստանի հավաքականին չեն օգնի ագզային թիմի առաջատարներ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Էդուարդ Սպերցյանը սրունքի վնասվածք էր ստացել «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:1)։ Նա փոխարինվել էր 71-րդ րոպեին։

Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս:

Հայաստանի հավաքականի եւ «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ընտանեկան խնդիրների պատճառով չի ժամանել Հայաստան: Լուկաս Սելարյանն անցած ամիս է սաուդյան «Ալ Ֆատեհից» տեղափոխվել արգենտինական «Բելգրանո», որի կազմում հանդես է եկել նաեւ 2008-2015 թվականներին։

Վնասվածքի պատճառով թիմին չի օգնի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը: Գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը, վնասվածքներ ունեն նաեւ «Նոայի» պաշտպան Հովհաննես Հարությունյանը, հարձակվող Նորբերտո Բալեկյանը:

Նորանշանակ մարզիչի փոխանցմամբ, Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նա չի ընդգրկել հրավիրվածների ցուցակում:

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ նա չի հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է նորանշանակ մարզիչի դիտակետում: Ջոն վան'տ Սխիպը չի բացառել, որ Խորեն Բայրամյանը դեռ կարող է հրավիրվել հավաքական:

Սլովակիայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նախկին մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից երկար ժամանակ «մերժված» լինելուց հետո նորից հավաքականում է, ազգային թիմի կազմում:

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» 22-ամյա ամերիկահայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։

Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չնայած թիմի կազմում չի, բայց Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում արդեն միացել է ազգային թիմին, իսկ մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ներկա կլինի Հայաստան - Վրաստան խաղին:

Հայաստանի հավաքականը նոր մարզիչով՝ Ջոն վան'տ Սխիպ

2025 թ. փետրվարի 17-ին ՀՖՖ-ն ներկայացրեց ազգային հավաքականի նոր մարզիչին, որը «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպն է:
Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

Մարզիչը անցնել է իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1 տարով, եւս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող է:

Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Ջոն վան'տ Սխիպ.

 «Հայաստանից առաջին տպավորություններս շատ լավն են: Երեւանն ինձ շատ է դուր եկել, հայկական սնունդը շատ համեղ է, եղանակն էլ էր լավը մինչեւ այսօր: Ինչ վերաբերում է իմ առաջին տպավորություններին հայ ֆուտբոլիստներից, ես առաջին օրից տեսել եմ մեծ նվիրվածություն, ցանկություն եւ ձգտում՝ լավ արդյունքների հասնելու համար:

Դեռ քիչ ժամանակ եմ ունեցել ֆուտբոլիստներին ճանաչելու համար: Այս օրերին տեսել եմ շատ մեծ նվիրվածություն եւ դրական տրամադրություն թիմում:

Հայաստանի հավաքականի հրավերը ընդունեցի, որովհետեւ հիշեցի իմ փորձը Հունաստանի հավաքականում: Ցանկացա այստեղ էլ փորձել ուժերս որպես գլխավոր մարզիչ: Հիշում եմ, երբ 2019 թվականին Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, արդեն այդ ժամանակ էի հիացել ձեր ենթակառուցվածքներով, ֆուտբոլի հանդեմ մեծ հետաքրքրասիրությամբ: 

Մեր հիմնական նպատակը սեպտեմբերին մեկնարկող Աշախրահի առաջնության հիմնական փուլի հանդիպումներին լավ պատրաստվելն է: Այս պահին մեր նպատակը վաղվա խաղում լավ հանդես գալն է, Վրաստանի հավաքականին «վատ իրավիճակում» դնելը, լավ արդյունք գրանցելը:

Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բարդ  մրցակից է: Ցավոք, վաղվա խաղում մեզ չենք կարող օգնել երկու ուժեղ խաղացողներ Սելարայանն ու Սպերցյանը»:

Հայաստան - Վրաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

Հայաստան - Վրաստան՝ ժամը 21:00-ին

«Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ» Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ» Մերձավանի կրակnցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ» Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցՄի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաExclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել «Պարոն Ոչը». ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր դառնում է 75 տարեկան (լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կենտրոնում Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Երկրաշարժ, ձյուն, հոսանքազրկում. ինչ է կատարվում ԼոռիումԼոռու մարզում ձյուն է տեղում 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին» Շոյգուն հայտնել է՝ ինչ է քննարկել Կիմ Չեն Ընի հետ Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Signal մեսենջերի վրա հարձակում է գնումԼավ լուր՝ թոշակ ստացողների համար Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում ՌԴ-ն ու Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են հրադադարին. ՊետդեպԳՇ-ը հաշվում է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների՞ն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը» «Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են»
Ամենադիտված