Հայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆինլանդիան 8-րդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը:
Հրապարակվել է Համաշխարհային երջանկության զեկույցը, որը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության պատվերով մի խումբ փորձագետների կողմից:
Լավագույն եռյակում են հայտնվել նաև Դանիան և Իսլանդիան:
Լավագույն տասնյակում են հաջորդաբար՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։
ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 66-րդ, Չինաստանը՝ 68-րդ։
Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը։ Հարևան Վրաստանն 91-րդ տեղում է, Թուրքիան՝ 94-րդ, Իրանը՝ 99-րդ։ Ադրբեջանը 106-րդ տեղում է։
147 երկրների մեջ վերջին տեղում Աֆղանստանն է։