Վրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր երեկոյան, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Պատասխան մրցավեճը կկայանա ամսի 23-ին Թբիլիսիում: Երկու խաղերի արդյունքներով հաղթողը 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա Ազգերի լիգայի B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում:
Մեր տեղեկություններով, այսօրվա խաղը դիտելու համար Երևան է ժամանելու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը խաղը կդիտի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ամենայնի, Փաշինյանն էլ պատասխան այց կկատարի երեք օրից, Թբիլիսիում դիտելու երկրորդ հանդիպումը։ Նման այցերը լավ հնարավորություն են երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար։
Լիլիթ Սիմոնյան