Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա

ՖՈՏՈ

 
Այդ մեքենան մարդկանց ծանոթ տեսք ունի: Կարծես թե այն հին բարի ԳԱԶ–21–ը՝ Վոլգան լինի: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Դա ԳԱԶ-23-ն է, որը հայտնի սերիական սեդանի՝  ԳԱԶ–21–ի հատուկ խորը մոդիֆիկացիան է, որը ստեղծվել է Խորհրդային Միության Պետական Աանվտանգության Կոմիտեի, այսինքն ԿԳԲ-ի համար: Բնօրինակի հետ արտաքին տեսքի նմանություններով էլ ավարտվում են այդ ավտոմեքենաների նմանությունները: Դա հասկանալու համար պետք է նայել կոպոտի տակ:

ԳԱԶ-23-ը մշակվել է անմիջականորեն ԽՍՀՄ հատուկ ծառայությունների պատվերով։ Մեքենան արտադրվել է փոքր քանակներով 1962 թվականից: Ընդ որում այդ մեքենաները աննկատ էին մնում երկրի ճանապարհներին՝ միաձուլվելով սովորական ԳԱԶ–21–երի հետ։ Ինչպես բոլոր այլ հետախուզական մեքենաները, այդ Վոլգան ևս մշակվել է պաշտպանության բարձրացման, հատուկ միջոցներ և սարքավորումներ տեղադրելու հնարավորության, ինչպես նաև բացարձակ արագություն զարգացնելու նպատակներով:
Եվ այնուամենայնիվ, ԳԱԶ-23-ի և նրա «մայր» ԳԱԶ-21-ի հիմնական տարբերությունը  շարժիչներն են: ԿԳԲ–ի մեքենան ստացել է իր ժամանակի համար աներևակայելի հզոր, ութ մխոցանի էներգաբլոկ՝ 5,5 լիտր աշխատանքային ծավալով։ Շարժիչի հզորությունը հասցվել էր 195 ձիաուժի։ Դա ավելի քան բավարար էր ԽՍՀՄ տարածքում մեքենաների մեծ մասի դեմ հետապնդումները շահելու համար: Ի դեպ, այդ ագրեգատը փոխառվել էր ԳԱԶ-13–ից՝ «Չայկա»-ից։

Շարժիչը տանդեմում աշխատել է 3-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ, որը ևս արդեն նշված «Չայկա»-ից էր գաղթել  դեպի հետախուզական մեքենա։ Աշխատանքային ռեժիմները փոխարկվում էին ոչ թե կոճակներով, այլ ղեկի սյունակի վրա գտնվող լծակով՝ շատ հարմար եղանակով։ Շարժիչը, սակայն, պետք էր մի փոքր արդիականացնել, որպեսզի այն առանց խնդիրների տեղավորվեր կոպոտի տակ։

ԿԳԲ-ի համար մեքենայի թափքը ևս ամրացվել էր։ Դա հանգեցրել էր քաշի 300 կգ-ով ավելացման՝ համեմատած բնօրինակի հետ և, որպես հետևանք, անհրաժեշտություն էր առաջացրել ուժեղացնել մեքենայի կախոցը, փոխվել էին նաև արգելակները, տեղադրվել էին նոր բարձիկներ, որոնք ավելի դիմացկուն են գերտաքացման և սթրեսի նկատմամբ։
Հատուկ ծառայությունների մեքենայի մեջ այլ «գաղտնիքներ» ևս եղել են: Օրինակ բեռնախցիկը բացվել է խելացիորեն թաքցված բռնակով։ Մեքենան ուներ ամրացված տրիպլեքս ապակի։ Մեքենայի բոլոր կողպեքներն ու բանալիները «հատուկ սերիա»–ի էին։ Իրականում ԳԱԶ-23-ը շատ արագաշարժ մեքենա էր։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացրել 16 վայրկյանում։ Համեմատության համար նշենք, որ ԽՍՀՄ այն ժամանակվա քաղաքացիական մեքենաներն այդ արագությանը լավագույն դեպքում հասնում էին 34 վայրկյանում։
 
Կ. Խաչիկյան

Մագնիսական փոթորիկներ մարտի 24-30. սրտի ցավ, արյան ճնշում, ինչպե՞ս դիմակայելՆախկին դատախազին մահացած են գտել իր բնակարանում Ռուբլին ու դոլարը շարունակում են արժևորվել Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված