Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բալթիկ ծովի համաշխարհային օր, Նովրուզ մուսուլմանների համար, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիվիա և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:

1905 –ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն։

1913 –ծնվել է ավիաշինարար-ճարտարագետ Սերգեյ Ադավելյանը։

1919-Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է ադրբեջանցիների համար:

1920- սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:

1926 –ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:

1954- լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:

1975 –վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:

1990- Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղից, որը գտնվում է Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին սկսել են գնդակոծել հայկական համարներով ավտոմեքենաները:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:

2001-ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

2007-Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

2014-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:

2018- Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:

2021-Արտակ Դավթյանն իրավունքի ուժով դարձել է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և ներկայացվել զինված ուժերին, թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդն արձակել է կաթոլիկ-եկեղեցիական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքն անցել է կամ այլ օրդեններին կամ պետականացվել է:

1613 —պուրիտանցիների (անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:

1633 —հենց այն տեղում որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը Գալիլեո Գալիլեյը ծունկ է խոնարհել և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի շնորհիվ էլ Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որն անցնում է Գրինվիչով ընդունվել է որպես զերոյական հորիզոնական:

1772- ստրկությունն Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:

1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։

1841- ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։

1848 —Վենետիկը հայտարարել է իր անկախությունն Ավստրիայից, հայտարարվել է Սան-Մարինո հանրապետությունը:

1874 —ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:

1876 —Իսպանիան ընդունել է իր սահմանադրությունը:

1882 - ԱՄՆ-ի կոնգրեսն արգելել է բազմակնությունը։

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1894 —կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալ»-ը հաղթել է  «Օտտավային» 3:1 հաշվով):

1895 —Փարիզում տեղի է ունեցել կինոֆիլմի առաջին հրապարակային ցուցադրություն, դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:

1904 —լոնդոնյան «Իլյուըստրեյդ Միրրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար:

1931 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:

1935 —Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրանի:

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որն ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:

1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ են մտել Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

2016 —Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:

2024–Մոսկվայի Crocus City Hall համերգային համալիրում տեղի է ունեցել ահաբեկչություն, զոհվել է առնվազն 143, վիրավորվել 382 մարդ:

 Կ. Խաչիկյան

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել Ադրբեջանը uպառնnւմ է՝ ՀՀ-ի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Նոր մանրամասներ՝ ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանովԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Կիևում ջերմամատակարարումը դադարեցվել է․ գազը սպառվել է Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Երբ դպրոցներում կմեկնարկի ամառային արձակուրդը Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ (տեսանյութ) Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՎթարի հետևանքով 6 հոգի հոսպիտալացվել է Ուրախալի լուրեր ՎատիկանիցՎրաստան–Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուներին պատիժ է սպառնումԾանոթ ու միաժամանակ անհայտ … անգլիական բիլիարդ 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ պատմության այս օրը (24 մարտ)ՀՀԿ-ն վերականգնում է շփումները ռուսական շրջանակների հետ Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է «Միխայլով. Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում»Ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, 5 մարդ մաhացել է, 13-ը՝ վիրավnրվել. Ղրիմ«Հայաստանը հրաժարվել է Նովոռոսիայի երեխաների համար արձակուրդ կազմակերպել. թող գնան Աբխազիա»Այսօր և վաղը լույս չի լինի հարյուրավոր հասցեներում3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՇախմատիստ Հայկ Երիցյանը երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման25-ամյա Արամ Մուրադյանին մահացած են գտել Մագնիսական փոթորիկներ մարտի 24-30. սրտի ցավ, արյան ճնշում, ինչպե՞ս դիմակայելՆախկին դատախազին մահացած են գտել իր բնակարանում Ռուբլին ու դոլարը շարունակում են արժևորվել Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն
Ամենադիտված