Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եմենի ԶՈՒ ներկայացուցիչ Յահյա Սարին հայտնել է վերջին 48 ժամվա ընթացքում Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա երրորդ հրթիռային հարձակման մասին:
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում և սպանում պաղեստինցիներին»,- IRNA գործակալության փոխանցմամբ, նշել է նա։
Նշենք, որ ամերիկյան ուժերն անցած շաբաթվանից ավիահարվածներ են հասցնում Եմենին՝ մեղադրելով հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և այլ երկրների նավերը, ինքնաթիռները հրթիռակոծելու և ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար: