Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝  Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869 - ծնվել է  գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 – ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 – ծնվել է հայ խորհրդային մեխանիկ գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

1937 - ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966 - ստեղծվել է ՀԽՍՀ  ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988- ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլները ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով:

- հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման  «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

1990 - կապված Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին  գտնվող Բաղանիս-Այրում գյուղից միջպետական ավտոճանապարհի գնդակոծության հետ հայկական զինված ստորաբաժանումները մտել են այդ գյուղ և գրավել այն, որի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի:

2004 - Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկ»-ը դարձել է «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։ 

2007 - Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տուն»-ը:

2009 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը  3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: 

2009 – վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2015 - Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով  պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և գյուղի բնության համար։ 

2016 – վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյան:

2019  -կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:

2021 - Մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի։

2022 - Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին բողոքելով համայնքների խոշորացման դեմ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1749 - ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը: 

1769 – ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլյամ Սմիթը:

1801 - Սանկտ-Պետերբուրգում սպանվել է Պավել 1-ին ռուսական ցարը:

1841 - Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 – վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը, որը հանդիսանում է հոգեբանական վեպ ժանրի հիմնադիրներից մեկը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի- 488 հասցեում: 1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց:

1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը: 

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 - 400 տարյա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 - ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ` ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական Պաշտպանական Առավելության ծրագրի մշակման մասին:

1992 – վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:

2001- «Միր» տիեզերական կայանը խորտակվել են Խաղաղ օվկիանոսում Ֆիջի կղզու մոտակայքում:

2011 – վախճանվել է  անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 – վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նոր-Սուլթան ի պատիվ նախկին նախագահի:

 Կ.Խաչիկյան

Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է ՍյունիքումՍրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին կադրային ջարդը շարունակվում է․«Հրապարակ»Կադրային ջարդ է սպասվում Հակակոռուպցիոն կոմիտեում․ ովքեր են առաջին շարքում․ «Ժողովուրդ» Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ»
Ամենադիտված