Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին կիրակի դուրս կգրեն Հռոմի «Ջեմելլի» կլինիկայից, թոքաբորբից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հայտնվել է շենքի հինգերորդ հարկի պատշգամբում՝ իջնելով կլինիկայի վերջին տասներորդ հարկից, որտեղ նա անցկացրել է 38 օր։
Հիվանդանոցի դիմացի հրապարակում հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ, որոնք գնացել են Հռոմի ծայրամաս՝ տեսնելու ապաքինվող քահանայապետին: Հռոմի պապի հայտնվելուց առաջ բազմությունը վանկարկել է նրա անունը։