Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կամչատկային հարվածած ցիկլոնը կաթվածահար է արել ճանապարհների երթեւեկությունը։ Նույնիսկ ծանր տեխնիկան խրվում է ձյան մեջ։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին հայտնում է «Կամ 24» լրատվական գործակալությունը։
Ինչպես «Կամ 24» լրատվական գործակալությանը հայտնել են Կամչատկայի երկրամասի հիդրոօդերեւութաբանական կենտրոնից, մարտի 23-ին կիրակի ցերեկը Կամչատկային հարվածել է ցիկլոնը՝ բերելով առատ ձյուն և բուք։ Վատ եղանակից տուժել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի, Ելիզովսկի շրջան, Ուստ-Բոլշերեցկի, Միլկովսկի և Ուստ-Կամչատսկի շրջանները։
Տեղումները ստեղծել են ձնահյուսի վտանգ. տարբեր շրջաններում ձյան տեսքով տեղումներ են:
Երկուշաբթի՝ մարտի 24-ին մարզում սպասվում է ամպամածություն և թույլ ձնախառն անձրեւ՝ հարավ-արևելյան քամու ուժգնությամբ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից 2 աստիճան:
Այս կապակցությամբ Կամչատկայի ճանապարհային անվտանգության պետական տեսչությունը վարորդներին խնդրում է չվարել մեքենա, եթե խիստ անհրաժեշտություն չկա:
Պետավտոտեսչությունն արդեն ստացել է վթարների 40-ից ավելի հաղորդում։
Ինչպես հայտնում է Kam 24 լրատվական գործակալությունը, հասարակական տրանսպորտը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Կառավարությունն ու սոցիալական հաստատությունները անցել են հեռավար ռեժիմի։ Մանկապարտեզները փակ են, իսկ դպրոցներն այս պահին արձակուրդ են։