Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Նա հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել էին 2024 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում տեղի ունեցան Եվրամիության համապատասխան պատվիրակության հետ ինտենսիվ բանակցություններ։

«Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-11-ը, երբ կգա երկրորդ պատվիրակությունը։ Մենք բավականին լավ ենք պատրաստվել այս գործընթացին, տարբեր գերատեսչություններում մեր գործընկերները պատշաճ նախապատրաստված են։ Եվ անգամ եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած են մեր պատրաստվածության մակարդակից»,–նշեց փոխնախարարը։

Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած գործընթացն ակտիվ փուլում է, այս պահին հնարավոր չէ նշել հստակ ժամկետ, թե երբ այն կավարտվի։

«Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են վերջնաժամկետներ նշել։ Այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, որտեղ նման գործընթացները տևել են 3-ից 6 տարի։ Բայց, կարծում եմ, Հայաստանի պարագայում այդ գործընթացը առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Եվ այս հարցը մենք շարունակում ենք պահել մեր օրակարգում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

ԵՄ խորհուրդը 2024 թվականի հուլիսին Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշում էր կայացրել։  Հայաստանը և Եվրոպական միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։  2025 թվականի փետրվարին վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հայաստան էր ժամանել ԵՄ փորձագիտական առաքելությունը։  

Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՄեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից․ «Ժողովուրդ» Ինչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» եւ Ռուբեն Մխիթարյանի միջեւ․«Հրապարակ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ «Հրապարակ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ․-ից հետո․ «Ժողովուրդ» ՔՊ-ականների ռեվերանսները Աղազարյանին․ «Հրապարակ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»
Ամենադիտված