Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, թե «Նաջարյանը փոշմանել է», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հետ կանգնել հանրաքվեի գնալու որոշումից: Սակայն երեկ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստացավ «ԵՄին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, և այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ: Այդուամենայնիվ, ինչպես նշում են ՔՊ մեր աղբյուրները, սա դեռևս չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի նշյալ մոտեցման մեջ փոփոխություններ են եղել: Հնարավոր է, որ այս «միջանկյալ լուծումը» կապված լինի Գյումրու ընտրությունների հետ:

Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին Գյումրիում «ընդդիմությունից ավելի ընդդիմություն» կեցվածք էր ընդունել «Եվրադաշինքը», որի մաս կազմող ուժերը փաստացի նշյալ նախաձեռնության հեղինակներն են: Իհարկե, կա կարծիք, որ նրանք պարզապես ընդդիմություն են «խաղում»՝ հետագայում ՔՊ-ին օգնելու՝ վերցնել իշխանությունը Գյումրիում: Այս տեսակետը զարմանալի չէ և նույնիսկ տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ այս դաշինքում ակնհայտորեն իշխանությանը սատարող ուժեր են: Սակայն հետաքրքիր է, որ նախօրեին դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, թե որևէ մեկի հետ չեն «կոալիցվելու»: Մեր տեղեկություններով, սա նույնիսկ քպականների համար է անակնկալ եղել: Գյումրիում խոսում են, որ նշյալ դաշինքը որոշակի նեղացածություն ունի Նիկոլ Փաշինյանից, իրապես կան անհամաձայնություններ, այդ թվում՝ կապված նշյալ օրինագծի հեռանկարի (հանձնաժողովի եզրակացությունը դեռ օրենքի ընդունում չէ, առավել ևս՝ դեռ հանրաքվե չէ), դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարներից մեկին փոխվարչապետ նշանակելու թեմայի «սառեցման», ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «ռուսական ռևերանսների» հետ:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այդ «ռևերանսները» առանձնապես, մեղմ ասած, չեն տպավորել Ռուսաստանում, որտեղ նույնիսկ քմծիծաղով են վերաբերվում այդ «տատանումներին»: Ավելին, ՌԴ մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանում բավական մեծ ուշադրությամբ են հետևում Գյումրու ընտրություններին, որքան էլ դրանք զուտ ՏԻՄ ընտրություններ են: Դրանց արդյունքները կարող են Մոսկվայի կողմից քայլերի ու մոտեցումների որոշակի «խմբագրման» կամ ձևավորման համար որոշակի «լակմուսի թուղթ» դառնալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՄեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից․ «Ժողովուրդ» Ինչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» եւ Ռուբեն Մխիթարյանի միջեւ․«Հրապարակ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» Տնային կալանք եւ վարչական վերահսկողություն․ «Հրապարակ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ․-ից հետո․ «Ժողովուրդ» ՔՊ-ականների ռեվերանսները Աղազարյանին․ «Հրապարակ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
Ամենադիտված