Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ժողովրդական աշխարհազոր: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորումը, որը հիմնադրել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:

Խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի գործող վարչախումբը չդիմակայելով Արցախը զավթած ագրեսորի քմահաճույքներին, քայլ առ քայլ կատարում է նրա պահանջները՝ ընդունելով նրա կողմից առաջադրված պայմանները՝ իբրև տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման: ՀՀ իշխանությունները կանխորոշված ելքով և անհավասար պայմաններում տեղի ունեցած պատերազմից հյուծված հայ ժողովրդին համոզում են գնալ խիստ անհամաչափ զիջումների՝ հանուն խաղաղության հաստատման: Ի պատասխան ՀՀ վարչապետի պատրաստակամությանը՝ ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջներն ու պայմանները, և ստորագրել Հայաստանի համար բացարձակապես անբարենպաստ այդ փաստաթուղթը՝ Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պայմաններ է առաջադրում և հող նախապատրաստում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու համար: Այդ են վկայում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներն ու բացահայտ սադրանքները մեր սահմաններին: Ադրբեջանն ակնհայտորեն չի ձգտում խաղաղության հաստատման: Հակառակորդի Հայաստան ներխուժման սպառնալիքը օրեցօր մեծանում է, և հետևաբար, յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու, պահեստազորի զինվորականի և ազատամարտիկի սուրբ պարտքն է՝ մեր պետության պաշտպանությանը տեր կանգնելու պատրաստակամությունը»։

«Համահայկական ազգային միասնության խորհուրդը» Հայաստանի համար խիստ վտանգավոր այս իրավիճակում կոչ է անում համախմբվել ու դիմակայել «մեր ազգային արժեքները ուրացող, մեր պետական շահերը ոտնահարող թրքահաճո իշխանության կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը»:

«Մենք չպետք է թույլ տանք մեր պետությանն ու մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող որևէ փաստաթղթի ստորագրում: Հարկ եղած դեպքում՝ մենք պատրաստակամ ենք հայոց բանակի զինվորների կողքին կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն՝ յուրաքանչյուրս ներդնելով մեր ռազմական գիտելիքներն ու փորձը»,-հայտարարում է միավորումը և կոչ անում գրանցվել Ժողովրդական աշխարհազորի շարքերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոզնավարի անհանգիստ գիշերը․ ի՞նչ է հայտնի Տավուշում պայթյուն-հրդեհ է եղել բեռնատարումԹուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեցԺերար Դեպարդյոյին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման Պաշտոնանկություն ՊՆ-ումԳյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ ՔՊ-ն խուճապի մեջ է11-ամյա երեխայի մահվան մանրամասները․ ՌԴԱլիևը շարունակում է հոխորտալ Փաշինյանի անողնաշարության ֆոնինՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետԱռջևում ամառ է. Հայաստանում սպասվում է մինչև +27 աստիճան տաքությունՄարտի 31-ին գազ չի լինիՍարիկ Մինասյանը երեկ ինքնաuպանության գնաց․ Աբրահամյան ԱՄՆ-ը կշարունակի չեղարկել քաղաքական ակցիաների մասնակցող ուսանողների վիզան Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ» Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ» Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ» Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում․ «Հրապարակ»Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին
Ամենադիտված