Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել... 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: ՄիաժամանակՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտված է. Կանադայի վարչապետ Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելՀզորության և էլեգանտության սիմֆոնիա. Aston Martin-ը ներկայացրել է նոր Vanquish Volante-ն (լուսանկարներ)Ուժեղ երկրաշարժը խnւճապ է առաջացրել Բանգկոկում, Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքըՄեգան Ֆոքսը լույս աշխարհ է բերել 4-րդ երեխային 1868-ին էլ ծաղրում էին Ալյասկայի գնումը. Պուտինը կարծում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի նկրտումներին անլուրջ վերաբերվելը խելացի չէ Յամալը նշել է կատալոնական ակումբի երկու ամենատաղանդավոր խաղացողներին Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո Ադրբեջանի տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամ Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ԵՄ-ն սկսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի պատրաստումը Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից շուրջ 60 մարդ է կյանքից զրկվել Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե մեղադրանք առաջադրելու ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը Մանկապարտեզի տնօրենը գումար էր հափշտակել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Խոզնավարի անհանգիստ գիշերը․ ի՞նչ է հայտնի Տավուշում պայթյուն-հրդեհ է եղել բեռնատարումԹուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեցԺերար Դեպարդյոյին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման Պաշտոնանկություն ՊՆ-ումԳյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ ՔՊ-ն խուճապի մեջ է11-ամյա երեխայի մահվան մանրամասները․ ՌԴԱլիևը շարունակում է հոխորտալ Փաշինյանի անողնաշարության ֆոնինՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետԱռջևում ամառ է. Հայաստանում սպասվում է մինչև +27 աստիճան տաքությունՄարտի 31-ին գազ չի լինիՍարիկ Մինասյանը երեկ ինքնաuպանության գնաց․ Աբրահամյան ԱՄՆ-ը կշարունակի չեղարկել քաղաքական ակցիաների մասնակցող ուսանողների վիզան Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ»
Ամենադիտված