Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի կորուստը հայոց պատմության մեջ է մտնելու որպես մեր ամենասև ու ամոթալի էջերից մեկը։ Իսկ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը ավելի լայն համատեքստում կտրվի տարիներ անց, երբ արդեն երկարաժամկետ հեռանկարում զգալ տան Արցախի կորստի բացասական հետևանքները։

Արցախը Հայաստանի անվտանգության ողնաշարն էր, իսկ հիմա, երբ այդ ողնաշարը չկա, մեր անվտանգությունը դարձել է խոցելի՝ հատկապես Սյունիքի հատվածում։ Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։

Բայց հարցն այն է, որ բոլոր իրավական հիմքերը կան արցախահայության իրավունքների վերականգնման համար։ Կան նաև կոնկրետ փաստեր Արցախի անկախության թեման կրկին օրակարգ բերելու համար։ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը, իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ գործող օրենքների համաձայն։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհանգիստ է, քանի որ բռնի ուժի կիրառման արդյունքում օկուպացրել է նաև այն տարածքը, որն իրեն չի պատկանում։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ Դրա համար էլ անընդհատ Բաքվից խոսում են, թե Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ հայտարարեն, թե իբր միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Փաշինյանի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարեց, թե ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Հարցերից մեկն այն է, որ եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ է ամեն անգամ Փաշինյանը հայտարարում այս մասին ու Արցախի կորուստը փորձում գցել նախկինների «գրպանը», թե նրանք արդեն իսկ այն հանձնել էին։ Մի կողմից՝ դա գալիս է Ադրբեջանի մտավախությունից, թե Արցախի թեման կարող է վերաբացվել։ Իսկ Փաշինյանը փաստացի կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև բացահայտ ստեր են։ Եթե Արցախն արդեն ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչի՞ համար էր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ինչո՞վ էր տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի համանախագահությունը։

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խնդիրը եղել է կոնկրետ Արցախյան հիմնախնդրի լուծումը բանակցային ճանապարհով։ Ու ժամանակի ընթացքում միջնորդները հիմնախնդրի լուծման շրջանակներում տարբեր բանակցային առաջարկներով են հանդես եկել՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն»։ Եղել է նաև առաջարկ, որին կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Մադրիդյան սկզբունքներին», որոնցով կանխորոշվում էին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությունները։

Ու ադրբեջանական կողմը, քանի որ խախտել է խնդրի բանակցային ճանապարհով հակամարտության լուծման բոլոր սկզբունքները, պատկերացնում է, որ եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերսկսի իր գործունեությունը, ապա իրենք խնդիրներ են ունենալու։ Ըստ ամենայնի, միջնորդները կարող են պահանջել, որ վերադարձ կատարվի նախկին իրավիճակին, որին գումարվում է նաև արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործությունների բարձրացման թեման։ Մի իրավիճակ, որից Ալիևի վարչակազմը վախենում է, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով անընդհատ Բաքվից հնչում է այն պահանջը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ինչին հայկական կողմից էլ գլուխները կախ արձագանքում են, թե կողմ են դրան, բայց խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այնինչ, ԵԱՀԿ Միսկի խմբի վերակենդանացման համար քիչ-քիչ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում վերաբեռնավորում է նկատվում: Չմոռանանք, որ վերջին տարիներին Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչները հարաբերությունների լարվածության պատճառով էին հրաժարվում միմյանց հետ աշխատելուց, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։

Մյուս հարցն այն է, որ Փաշինյանն, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն։ Եթե Արցախի կարգավիճակի հարց չի եղել, այն արդեն հանձնված է եղել, ապա ինչո՞ւ էր ինքն անգամ 44-օրյա պատերազմից հետո ճանապարհային քարտեզ ներկայացնում, որի կետերից մեկում էլ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Միգուցե Փաշինյանը ցանկանում է արդարացում գտնելու փորձեր կատարել, բայց իզուր, քանի որ միայն ինքն է պատմության մեջ մտնելու՝ որպես ղեկավար, որը Պրահայի հանդիպումից սկսած Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ում էլ մեղադրի, ինչպես էլ փորձի իրավիճակը ներկայացնել, այդ խարանն իր վրա է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ» Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ» Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ» Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում․ «Հրապարակ»Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների
Ամենադիտված