Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական փոփոխությունները, ինչպիսիք են ծնելիության մակարդակի փոփոխությունը, բնակչության ծերացումը և միգրացիոն հոսքերի աճը, ձևավորում են երկրների ապագան։ Եթե 20-րդ դարի կեսերից սկսած աշխարհում մի երևույթ էր նկատվում, որն անվանում էին «ժողովրդագրական պայթյուն», ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։

«Ժողովրդագրական պայթյունի» համատեքստում վերլուծություններ էին կատարվում, թե աշխարհի բնակչության կտրուկ ավելացումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով ռեսուրսների սակավությունը և համապատասխան պայմանների բացակայությունը։ Անգամ կարծիքներ կային, թե այն կարող է ապագա հակամարտությունների խորացման պատճառ դառնալ։ Հիմա մասնագետներն արդեն ահազանգում են մի երևույթի մասին, որը նախանշում է բնակչության թվի և ծնելիության մակարդակի էական նվազման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն 20-րդ դարի, մարդկանց կյանքի տևողությունն ավելանում է, իսկ կենցաղային պայմաններն՝ աստիճանաբար բարելավվում։

Ընդ որում, ծնելիության մակարդակի էական նվազում է նկատվում նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ տևական ժամանակ բնական աճը շարունակվել է։ Օրինակ՝ ներկայում աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում՝ Հնդկաստանում, չնայած որ բնակչության թիվը դեռ ավելանում է, բայց ծնելիության ցուցանիշների կտրուկ անկում է նկատվում։ Իսկ Չինաստանը, որը մի ժամանակ աշխարհում իր բնակչությամբ առաջին տեղում էր, արդեն սկսել է բնակչության թվի նվազում գրանցել։ Թուրքիայում էլ, որի բնակչությունը տասնամյակներ շարունակ ավելանում էր, արդեն մի քանի տարի է, ինչ ծնունդների թիվը կտրուկ կրճատվել է։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, աշխարհի բնակչությունն իր գագաթնակետին կհասնի 2084 թվականին՝ շուրջ 10,3 միլիարդ, իսկ դրանից հետո կսկսի նվազել։ Բնակչության ամենամեծ բնական նվազումը, ըստ ՄԱԿ-ի վերլուծության, սպասվում է 2100 թվականին Չինաստանում և Հնդկաստանում։ Փոխարենը 2100 թվականին բնակչության ամենաբարձր բնական աճ է սպասվում աֆրիկյան մի քանի երկրում՝ Կոնգո, Տանզանիա և Եթովպիա, ինչպես նաև Ասիայում՝ Պակիստանում։ Ու պետք է հաշվի առնել, որ ապագայի զարգացումները նախանշում են նաև այսօր տեղի ունեցող գործընթացները։

Այսինքն, եթե լուրջ ժողովրդագրական խնդիրների բախվող երկրներն այս հարցը չլուծեցին, ապա այդ խնդիրները հետագայում ավելի են խորանալու՝ իրենց հետ անդունդը գլորելով պետության ներուժը։ Պատահական չէ, որ բնակչության հետ կապված խնդիրները պետության համար ուղղակի գոյաբանական սպառնալիքի նշանակություն են ձեռք բերել։ Դրա համար էլ Եվրոպայում և արևել յան Ասիայում գտնվող մի շարք երկրներ փորձում են այս հարցը լուծել ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Օրինակ՝ Չինաստանում ժամանակին տարվում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, իսկ հիմա չինական կառավարությունը ոչ միայն խրախուսում է երեք երեխա ունենալու հանգամանքը, այլև հատուկ ծրագրեր առաջ քաշում, որոնք միտված են ծնելիության մակարդակի բարձրացմանը։

Բայց ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված մասնակի ծրագրերը ոչ միշտ են արդյունավետորեն գործում, դրա համար անհրաժեշտ է ստեղծել բնակչության թվի ավելացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ճապոնիայում արդեն տարիներ շարունակ փորձում են մի քանի պետական ծրագրերի միջոցով խթանել երկրի բնակչության աճը, բայց դրանց արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ։ Ու որպեսզի երիտասարդների թվի պակասը մեծ ազդեցություն չունենա երկրի տնտեսության վրա, Տոկիոյում որոշել են քիչ-քիչ բացվել աշխարհի առաջ և ներգաղթյալներ ընդունել՝ առաջին հերթին մասնագետների պակասը լրացնելու տեսանկյունից։

Եվրոպական երկրները, որոնք նույնպես բախվում են ծնելիության ցածր մակարդակի և բնակչության ծերացման խնդրի հետ, այդ խնդիրը որոշակիորեն լուծել են ներգաղթի քաղաքականության և աշխատանքային միգրացիայի միջոցով։ Բայց դրա արդյունքում այլ քաղաքակրթական արժեք կրող մարդկանց (մասնավորապես իսլամադավան) համամասնությունն ավելացել է բնակչության մեջ, որը դժգոհությունների և ազգայնականության վերելքի պատճառ է դարձել։ Իսկ երբ եվրոպական հանրություններում արդեն հակամիգրացիոն տրամադրություններն ուժեղանում են, ապա այս երկրները ստիպված ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված հատուկ քաղաքականություն են վարելու։

Բնակչության մեծ թվաքանակ ունեցող երկրները դեռ ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար, բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը նույնպես բախվում է բնակչության թվի նվազման մարտահրավերին։ Նախ՝ Հայաստանը փոքր բնակչություն ունի և անվտանգային առումով շատ բարդ տարածաշրջանում է գտնվում։ Այսինքն, ժողովրդագրության հարցն ուղղակի ազգային անվտանգության հետ կապված առանցքային թեմա է։ Ու ցավալին այն է, որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կարող է նվազել մինչև ընդամենը 2 միլիոն մարդ։ Միգուցե բնակչության թվի նվազումը նաև ավելի մեծ լինի, եթե հաշվի ենք առնում ներկա տեմպերը։ Օրինակ՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծնելիության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով։ Միաժամանակ բավական բարձր է մահացության մակարդակը։ Իսկ «թափանիվը» հետ պտտելու համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի ավելացում, այլև երկրում համապատասխան բարոյահոգեբանական և սոցիալական պայմանների ստեղծում։

Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներից մեկն այն է, որ սոցիալական ու աշխատանքային անհրաժեշտ պայմանների բացակայության արդյունքում երիտասարդները բավական ուշ են ամուսնանում կամ էլ հետաձգում են երեխա ունենալը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է արտագաղթի շարունակականությունը և երկրի ապագայի նկատմամբ անվստահությունը, որը մարդկանց հեռանալու համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում։

Իսկ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե արտագաղթում են նրանք, ովքեր չեն ուզում իրենց երեխաները բանակում ծառայեն։ Իսկ պետության և իշխանության խնդիրը ո՞րն է, բանակի և պետության նկատմամբ վստահության վերականգնումը, այնինչ գործող իշխանության պարագայում միայն անվստահությունն է խորանում, մարդիկ սպասում են, թե իշխանություններն էլ ինչ են զիջելու հակառակորդին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀԻՄԱ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Կյանքից հեռացել է Արտակ Հարությունյանը ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Մյանմայում Ռուսաստանն ակտիվանում է Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր«Նախկին ՔՊ-ական չի լինում». վատ բեմադրություն՝ Աղազարյանի և ՔՊ-ի մասնակցությամբ Պենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլաններըԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Ո՞ր ակումբում է ցանկանում կարիերան ավարտել Հենրիխ Մխիթարյանը Արա Աբրահամյանին առանց պատճառաբանության ժամեր շարունակ պահել են «Զվարթնոցում»
Ամենադիտված