Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կասկադի» հարցը քննարկվեց դռնփակ, իշխանամերձ ճարտարապետներով. կասկածելի գործարք․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել «Կասկադ»-ի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, «Ջի Թի Բի» ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում: Իհարկե, այն դռնփակ արեցին, բայց «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հիմնական շահառուն 97.5 %-ով Գրիգոր Տեր-Ղազարյանն է, եւ թերեւս դրանով է պայմանավորված կոռուպցիոն հերթական շղթայի գործադրումը: Ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բոլոր իշխանական լծակները գործի են դրվել, որ «Կասկադ» համալիրի վերակառուցումը իրականացնի հենց այս ընկերությունը, որի հաղթելու գործընթացը մասնագետները կասկածահարույց են համարում:

Բանն այն է, որ Երեւանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Բացի դրանից, այդ ընթացքում Ավինյանն ու Ղազարյանը հասցրել են «գործի բերումով» մտերմանալ:

Եվ ահա, երեկ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հրավիրել էր շուրջ 300 անդամ ունեցող Հայաստանի Ճարտարապետների պալատին՝ քննարկելու «Կասկադի» ծրագիրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ճարտարապետներ են ընդամենը ներկայացել այդ հանդիպմանը, որոնք ՔՊ-ի հետ այս կամ այն թելով կապված են: Մեծ մասը մերժել է նրանց:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկա է եղել Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, որը Երեւանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ է: Ի դեպ, նա նաեւ վերոնշյալ «մտահոգ բաց նամակ»-ի հեղինակներից է և փաստացի երկակի չափանիշներ է գործադրում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտերմուհին՝ ճարտարագիտական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը եւ Անահիտ Թարխանյանը, որի տղան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է:

Նրանք քննարկել են, հարթել սուր անկյունները, բայց ինչպես՝ պարզ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կասկադ» համալիրի համահեղինակներից որեւէ մեկի ժառանգը չի մասնակցել այդ կարեւոր քննարկմանը՝

• ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյան,

• Սարգիս Գյուրզադյանի իրավահաջորդ Մարիամ Գյուրզադյան,

• Ջիմ Թորոսյանի իրավահաջորդ Անահիտ Թորոսյան:

Նրանց հետ հարցը չի քննարկվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, եւ «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է:

Հիշեցնենք, որ «Կասկադի» վերակառուցման կասկածելի գործարքի հաղթողը խոստացել է թանգարան, շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ կառուցել: Խոսքը նույն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը 2009-ին խարդախության համար դատապարտվել է, եւ այդ դատավճիռը հրապարակեց «Ժողովուրդ» օրաթերթը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից շուրջ 60 մարդ է կյանքից զրկվել Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե մեղադրանք առաջադրելու ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը Մանկապարտեզի տնօրենը գումար էր հափշտակել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Խոզնավարի անհանգիստ գիշերը․ ի՞նչ է հայտնի Տավուշում պայթյուն-հրդեհ է եղել բեռնատարումԹուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեցԺերար Դեպարդյոյին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման Պաշտոնանկություն ՊՆ-ումԳյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ ՔՊ-ն խուճապի մեջ է11-ամյա երեխայի մահվան մանրամասները․ ՌԴԱլիևը շարունակում է հոխորտալ Փաշինյանի անողնաշարության ֆոնինՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետԱռջևում ամառ է. Հայաստանում սպասվում է մինչև +27 աստիճան տաքությունՄարտի 31-ին գազ չի լինիՍարիկ Մինասյանը երեկ ինքնաuպանության գնաց․ Աբրահամյան ԱՄՆ-ը կշարունակի չեղարկել քաղաքական ակցիաների մասնակցող ուսանողների վիզան Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ Կրակոցներ՝ 20 հոգու մասնակցությամբ․ վիրավորներ կանԿրկին երկրաշարժ գրանցվեց՝ 7,7 բալ ուժգնությամբ Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած արարողությանը Կրակոցներ՝ Տավուշում․ վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ) Ի՞նչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՋուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելուStarlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում Մահացել է երգիչ Մակար Դերզյանը Հայտնի է՝ ո՞ր համարի ներքո ելույթ կունենան Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» «Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ» Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ» Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ» Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»Իրավապահները դեսանտ կիջնեն Գյումրիում․ «Հրապարակ»Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ
Ամենադիտված