Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Ադրբեջանին հիշեցրել է խաղաղության արժեքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չի բարելավվել, գրում է ng.ru–ն։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Բաքուն մեղադրում է Երևանին իր տարածքը գնդակոծելու մեջ։ Ըստ ադրբեջանական կողմի մարտի 16-ից 18-ը հայ զինվորականներն առնվազն վեց անգամ կրակ են բացել հրազենից։ Երբեմն կրակոցները եղել են միանվագ, երբեմն մի քանի ժամվա ընթացքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով հայերը հարձակվել են Ղարաբաղում գտնվող տարածքների վրա։ Ի պատասխան մեղադրանքների Հայաստանի ՊՆ-ն ամեն անգամ հայտարարել է, որ նման բան տեղի չի ունեցել։ Բացի այդ, նրանք հիշեցրել են, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ՝ «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և/կամ դրանց մասին տեղեկությունները հետաքննելու համար, սակայն Ադրբեջանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին»։ Այդ կապակցությամբ Երևանը պատրաստ է հետաքննել այն դեպքերը, որոնց մասին խոսում են Ադրբեջանի իշխանությունները, եթե տրամադրվի դրա համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մարտի 16-ին և 17-ին իր պարեկային խումբն ուղարկել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Դիտորդները ոչինչ չեն նկատել, որը կարող է հաստատել Ադրբեջանի մեղադրանքները։ «Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։

Հանրապետության վարչապետի գրասենյակը նաև հիշեցրել է, որ Երևանը «առաջնորդվում է խաղաղության օրակարգով, որն անվիճելի վկայությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերի»։ Այդ կապակցությամբ Փաշինյանի գրասենյակը կոչ է արել Բաքվին խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։ «Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր առաջարկություն է ներկայացրել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ (Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն) երկաթուղային բեռնափոխադրումների խնդիրը լուծելու համար: Ինչպես նաև  սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու առաջարկն է սպասում Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ մենք հաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքն Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ»,- ընդգծել են վարչապետի գրասենյակից։

Սակայն Բաքուն այնքան էլ բարեհոգիորեն չէ տրամադրված։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոդված է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ Հայաստանում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում ռևանշիզմի շարունակական միտումը, Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ դիվանագիտական հարաբերությունների վերջնական կարգավորման ամենալուրջ խոչընդոտը»,– գրել է նա:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն առաջին հերթին վկայում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը չի հանգեցնի դրա մոտալուտ ստորագրմանը։ «Սովորաբար հրետակոծությունների մասին հայտարարությունները համաձայնեցվում են բանակցային գործընթացի որոշ իրադարձությունների հետ։ Դրանք լսվեցին նաև մինչ այն, երբ Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձևերից մեկն է։ Դա մի տեսակ ճոճանակ է, եթե ինչ-որ դրական բան է լսվում, ապա պետք է ինչ-որ սպառնալիք էլ լսվի, և հակառակը»,- կարծիք է հայտնել Իսկանդարյանը։

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ կարծում է, որ հայկական կողմից հրետակոծությունը կարող է սովորական սադրանք լինել, որը ոչ մի բանի վրա լուրջ ազդեցություն չի ունենա։ Սակայն խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի մինչև իշխանությունները Հայաստանի կառավարությունը Սահմանադրության նախաբանից չբացառեն Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։

«Պատմությունը գիտի դեպքեր, երբ միջազգային փաստաթղթերը կորցնում են իրենց նշանակությունը 10-20 տարի անց։ Նույնը կարող է լինել խաղաղության պայմանագրի հետ, եթե որոշ ժամանակ անց Հայաստանում իշխանության գան ռևանշիստները և հայտարարեն, որ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրությանը հակասող պայմանագիր։ Սա հիմնարար խնդիր է, մնացածը, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարող է արագ լուծվել», - ասել է Շաֆիևը ng.ru-ի հետ զրույցում։ Նրա խոսքով, Բաքուն բավարարված չէ խաղաղության պատրաստակամության մասին Երևանի հայտարարություններով, նա նրանից գործնական քայլեր է ակնկալում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀԻՄԱ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Կյանքից հեռացել է Արտակ Հարությունյանը ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Մյանմայում
Ամենադիտված