Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:

Կոմիտեից հայտնում են, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:

2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:

Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀԻՄԱ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Կյանքից հեռացել է Արտակ Հարությունյանը ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Մյանմայում Ռուսաստանն ակտիվանում է Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր«Նախկին ՔՊ-ական չի լինում». վատ բեմադրություն՝ Աղազարյանի և ՔՊ-ի մասնակցությամբ Պենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլանները
Ամենադիտված