Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. թվեր ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

«Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումն իրենց քաղաքական թիմի հանձնառությունն է, որը ստանձնել են 2021 թվականին և ընդգծել է, որ նախորդ 4 տարիների ընթացքում Կառավարությունը հետեւողական է եղել, եւ գրեթե 22 տոկոսով ավելացվել են կենսաթոշակի չափերը։

«Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներով ներկայացնում է տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։

Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից և կենսաթոշակի տեսակից։
Աշխատանքային կենսաթոշակ. եթե անձը ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հիման վրա, որը 2023 թվականից կազմում է 24,000 դրամ։

Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ (≈ 92 դոլար)։

Ըստ 2023 թվականի տվյալների՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում էր մոտ 49,132 դրամ (≈ 125 դոլար)։

Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից և բնակության վայրից։ Մասնավորապես, մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի (≈ 124 դոլար)։ 70 և բարձր տարիք ունեցող թոշակառուների համար՝ 450 լարի (մոտ 159 դոլար)։

2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈ 335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանաթ (≈ 291 դոլար):

Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24 000 ռուբլի (≈ 234 դոլար):
Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցրած եկամտի առնվազն 40%-ը։ Այսինքն, եթե 2025 թվականին 80 000 հազար ռուբլի է միջին աշխատավարձը, կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32 000 ռուբլու (≈ 312 դոլար):

Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10 315 լիրա (≈ 292 դոլար): Առավելագույն վճարը կազմում է 25 000 լիրա (≈707 դոլար), որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները և վարչակազմի ղեկավարները: Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը 18 000 լիրա է (≈ 509 դոլար):

Նշված ցուցանիշները համադրելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծերության միջին թոշակը ամենացածրն է. Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում ենք, սակայն տարածաշրջանում ամենավերջին տեղն ենք զբաղեցնում։ Առկա թվերը ապացույց են՝ որքան էլ կենսաթոշակը բարձրացնելու մասին գլուխ գովելու թվեր է հնչեցնում իշխանությունը, այնուամենայնիվ, ՀՀ-ն վերջին տեղում է տարածաշրջանում։
Օրեցօր թանկացող ապրանքները, հարկերը, կոմունալները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ամսական միջին կենսաթոշակը բավարար չէ անգամ գոյատևելու համար, իսկ իշխանությունը սրանք հաշվի չի առնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգՈւսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ Շուրջ 36 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզում Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում Սպանություն Կոտայքի մարզում, կա մեկ մահացած, երեք վիրավոր Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում․ Մխիթարյան Ո՞ւր է թեքվում Երևանը. Հայաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասինԳյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտիՇտապօգնություն կանչեք․ Փարաքարում ընտրողն ուշագնաց եղավ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀԻՄԱ. Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են Մասկն իրեն պատկանող X սոցցանցը վաճառել է իր xAI ստարտափին Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր Այսօր տեղի է ունեցել 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանըԱրմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել. գտնել երկրներ, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին. AxiosԻրանի հետ կարող են վատ բաներ պատահել, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ Շերի «If I Could Turn Back Time» տեսահոլովակի հագուստը վաճառվել է 162,000 դոլարով Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ «Ինտեր Մայամի»-ում միասին հանդես գալու տեղեկությանը Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան Գյումրիում «լռության օր» է Այսօր նախատեսված ֆուտբոլային հանդիպումների խաղացանկը Կանցկացվի հայ-իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում Եղանակը՝ առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում Կյանքից հեռացել է Արտակ Հարությունյանը ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Մյանմայում Ռուսաստանն ակտիվանում է Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր«Նախկին ՔՊ-ական չի լինում». վատ բեմադրություն՝ Աղազարյանի և ՔՊ-ի մասնակցությամբ Պենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլաններըԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Ո՞ր ակումբում է ցանկանում կարիերան ավարտել Հենրիխ Մխիթարյանը Արա Աբրահամյանին առանց պատճառաբանության ժամեր շարունակ պահել են «Զվարթնոցում» Գյումրիում ՔՊ-ն «լռության օրը» հակաքարոզչություն է անում
Ամենադիտված