Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին քպականները (64 կողմ), «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Վերջինիս ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը գնահատեցին որպես արկածախնդրություն և բաժակաճառ:

Մինչ քվեարկությունը հայտարարությամբ էր հանդես եկել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը՝ մասնավորաբար հորդորելով «Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

«Փաստը» դիմեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել ՍԴ, և ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի հետ կապված: Նրա խոսքերով, «Եվրաքվեն» Ազգային ժողով բերելն ու, առավել ևս, քպականներով ընդունելը պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ:

Պարոն Չալաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Ըստ մեր զրուցակցի, այս պարագայում պարզապես անհեթեթություն է օրենսդրական նման նախաձեռնությունը: «Ավելին, այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների», - նշում է Ավետիք Չալաբյանը։

Նա համաձայն է այն գնահատականների հետ, որ օրենքի նախագծի տեքստը սին, անբովանդակ հայտարարություն է, որը, ըստ Չալաբյանի, որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ «Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար»,-ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան Քրեական ոստիկանության բաժնում է Անահիտ Խալաթյանը. Սոս Հակոբյան Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներից մեկին Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ
Ամենադիտված