Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Անդրադառնալով այս այցին, ինչպես նաև, ընդհանրապես, Հայաստան-Իրան կապերին, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ բարձրացնում է տնտեսական չօգտագործված ներուժի թեման: Նշվում է, որ 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2,4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։

ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։

Հիշեցնելով, որ Իրանն ու ՌԴ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ կապերը, հեղինակները նշում են, որ ՀՀ-ն պետք է պահպանի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ, ինչպես նաև նոր լիցք հաղորդի հայ-իրանական կապերին։

«ՌԴ-ն և Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոններ են, և ռուսիրանական ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցելով՝ ՀՀ-ն կարող է հզորացնել հայոց բանակի ներուժն ու տնտեսական զարգացման համար օգտագործել ռուսական և իրանական շուկաները։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում Հարավային Կովկասում թուրքական և արևմտյան դիրքերի ամրապնդումը։ ՀՀ-ն չպետք է մաս կազմի Արևմուտքի հակառուսական և հակաիրանական նախագծերի, քանի որ դա կործանարար է լինելու հայոց պետականության համար»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ելնելով միայն հայկական ազգային ու պետական շահերից, սակայն չկորցնելով ու չհակադրվելով ավանդական դաշնակիցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան Քրեական ոստիկանության բաժնում է Անահիտ Խալաթյանը. Սոս Հակոբյան Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներից մեկին Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում)
Ամենադիտված