Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման տարիներին միշտ էլ «ժողովրդից թալանվածը վերադարձնելու» թեման եղել է հանրային քննարկման օրակարգի թեժ կետերից մեկը։ ՔՊ-ի ղեկավարն անընդմեջ հայտարարում է, թե ժողովուրդն իրեն իշխանության է բերել, որպեսզի ժողովրդից վերցվածը վերադարձնի։ 2019 թվականին նա անգամ հայտարարում էր, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իսկ մարդիկ էլ մեծ ոգևորությամբ ծափահարում էին և սպասում, թե երբ է իրենց «փրկիչը» վերադարձնելու «իրենց պատկանող» գումարներն ու ունեցվածքը, երբ են դրանք մտնելու իրենց գրպանները: Ընթացքում նույնիսկ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, ճոխ թվեր հայտարարվեցին, և ոմանց թվում էր, թե իսկապես պետությանը խոշոր գույք ու միջոցներ են վերադարձվելու: Այնինչ, ժամանակի ընթացքում գործերից շատերը կարճվում էին, կամ չնչին միջոցներ էին վերադարձվում պետությանը՝ ի համեմատություն հայտարարվածի։

Այդպես հանրությունը որոշ ժամանակ կերակրվեց աղմուկով, բայց, ի վերջո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մեծամասնությունը հասկացավ: Ուստի, Փաշինյանը որոշեց խաղարկել թեման՝ մանիպուլ յացիան փորձելով ծածկել նոր մանիպուլ յացիայով և հայտարարելով, թե ապօրինի գույքի վերադարձի թեմայով իրենք իսկապես թերացել են, բայց հիմա արդեն օրենսդրական մեխանիզմներ են ստեղծել դրա համար ու սկսելու են անցնել գործի։ Ու նա սկսեց անգամ իր սոցցանցի էջում ժամանակ առ ժամանակ ներկայացնել, թե ինչ գույքեր կամ միջոցներ են վերադարձրել։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը. հնամաշ ինչ-որ մեքենայի, ծիծաղելի հողակտորի, փոքրիկ բնակարանի կամ տարածքի մասին, որն առաջացնում է հանրության մեծ մասի առնվազն քմծիծաղը կամ ծաղրը։

Ընդ որում, Փաշինյանն այս թեման առանձնահատուկ «թարմացնում» է ընտրական գործընթացներին զուգահեռ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ֆոնին նա դարձյալ սկսեց պտտել հնամաշ «սկավառակը»՝ «թալանի», «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր»-ի, «Յաշիկ առ Յաշիկ»-ի, կամ, ինչպես սոցցանցային օգտատերերն են կատակում, «քաբաբ առ քաբաբի» մասին։ Պարզ է, որ հաջորդ տարի կայանալիք (եթե արտահերթ չլինի) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը գույներն ավելի է խտացնելու, ասենք՝ «դղյակ առ դղյակ» վերադարձնելու ծիրում։

Իսկ իրականում, ընդհանուր առմամբ, ինչքա՞ն միջոցներ են, օրինակ՝ այս տարի վերադարձվել պետությանը։ Պաշտոնական տեղեկության համաձայն, դատախազությունը 2,5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի էլ բավարարված հայցեր կան։ Այսինքն, ընդհանուր կազմում է 1,5 մլրդ դրամ, որը շատ չնչին գումար է՝ ի համեմատություն Փաշինյանի ներկայացրած (ընդ որում, ոչ միայն 2018 թվականից հետո, այլև դրանից առաջ) կամ մարդկանց պատկերացրած «թալանի» չափերի։ Ավելին, դա չնչին գումար է՝ նույնիսկ համեմատած հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խայտառակ ծախսերի: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ մեծ հարց է, թե պետությանը վերադարձված հողակտորներն ու գույքերը ինչպես ու ինչ գնով կվաճառվեն, քանի որ կարող է պարզվել, որ դրանք ավելի ցածր շուկայական գին ունեն, քան այն չափը, ինչ ներկայացվում է։ Մեկ այլ հարց է, որ եթե վաճառվելու է, ապա արդյո՞ք տվ յալ գնորդի կողմից վճարվող ֆինանսական միջոցներն ազնիվ ճանապարհով են ձեռք բերվել։ Թե՞ հաջորդ իշխանության օրոք կարող է պարզվել, դրանք նորից «ապօրինի գույք» են: Միևնույն ժամանակ կասկածներ կան հանրության մեջ, որ այդ գնորդները հիմնականում իշխանամերձ շրջանակներից են։ Այսինքն, կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի վերադարձի, այլ պարզապես ունեցվածքի վերաբաշխման հետ:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինս որևէ կապ չունի այդ գույքերի կամ գումարների վերադարձի հետ։ Եթե այդքան թափով հետ են բերում, ապա ինչո՞ւ դրա հաշվին գոնե մի քիչ չեն բարձրացնում թոշակները, ինչո՞ւ ՀՀ որևէ քաղաքացի, քպականներից բացի, իր կյանքի, կենսամակարդակի բարելավում չի զգում, այլ ընդհակառակը։

Փոխարենը լիարժեքորեն օգտվում են իշխանավորները։ Բարձր աշխատավարձեր, ահռելի պարգևավճարներ, անիմաստ, բայց ճոխ գործուղումներ, շռայլ ծախսեր. ահա թե ում կյանքն է բարելավվել: Ու ոչ միայն «վերադարձրածի» հաշվին, որովհետև վերադարձված խել քը գլխին ոչինչ չկա էլ: Այսինքն, նրանք չեն էլ կարող վերադարձնել, նրանք միայն հանձնում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան Քրեական ոստիկանության բաժնում է Անահիտ Խալաթյանը. Սոս Հակոբյան Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներից մեկին Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան ԿԸՀ-ն հրապարակել է 11:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար Փորձագետը բացատրում է, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին հենց հիմաՍարիկ Մինասյանը բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ խախտում արեց և ոչ մի արձագանք Վարդան Ղուկասյանն ընտրում է Գյումրիի իր ընտրատեղամասում (ուղիղ միացում) ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քվեարկեց որդու հետ Գյումրիի 31/69 ընտրատեղամասում անհասկանալի իրավիճակ է, կուտակումներ են. ահազանգ
Ամենադիտված