Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը։ Այս մասին ասվում է Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի հայտարարության մեջ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է։
Վեսելկինը մահացել է մարտի 26-ին, վերջիյ շրջանում պայքարել է արյան քաղցկեղի դեմ։
Ալեքսեյ Վեսելկինը ծնվել է 1961 թվականին Մոսկվայում։
42 տարիների ընթացքում նա խաղացել է գրեթե 60 դեր։ Վեսելկինը նաև նկարահանվել է ֆիլմերում և սերիալներում, վարել հեռուստահաղորդումներ։