Զախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հաստատում են Կիևի բանակցային անկարողությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ մարտի 25-ին և 26-ին ուկրաինական անօդաչուները հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանի տարածքում գտնվող էներգաօբյեկտների վրա, ռուսական զորքերի կողմից կանխվել Է Ղրիմի գազապահեստարանին հարվածելու փորձը:
Զախարովան նաև հայտնել է, որ «Կիևը իր ռազմի դաշտի կորուստները փորձում է փոխհատուցել քաղաքացիական օբյեկտներին հարվածելով»: