Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի երկարամյա փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Առողջապահական համակարգում Գայանե Սահակյանը համարվում է արհեստավարժ կադր: Նա մեծ ներդրում է ունեցել հանրային առողջապահական, վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման, այդ թվում՝ տասնամյակներ շարունակ բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետ իրականացման գործում։

Մինչեւ այդ՝ 2024 թվականի սկզբին, նախարար Անահիտ Ավանեսյանի ու Լենա Նանուշյանի թեթեւ ձեռքով աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Վանյանը, որը նույնպես մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանության զարգացման մեջ։ Հանրապետության այս կարեւորագույն կենտրոնում Վանյանին փոխարինել էր Ավանեսյանի եւ Նանուշյանի հովանավորյալ Ստեփան Աթոյանը, որն էլ սկսել է իրականացնել կադրային ջարդ՝ սկզբում աշխատանքից ազատելով հենց Գայանե Սահակյանին։

Օրեր առաջ «Հանրային աղմուկի» մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից՝ Ազգային ժողովից, Ստեփան Աթոյանն իր ելույթում երկու բոլորովին տարբեր հորմոններ՝ «կորտիզոլն» ու «ադրենալինը» համարեց նույնը՝ բառացիորեն ասելով հետեւյալ միտքը. «… կորտիզոլ, որը նույն ինքը՝ բոլորիս հայտնի ադրենալինն է…»:

Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ եւ պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ։ Բայց չեղավ: Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը WTA․ Էլինա Ավանեսյանը 37-րդն է Ուզում են վախեցնել, բայց ինքը պետք է վախենա․ Արա Աբրահամյան Երևանում «Volkswagen»-ը բախվել է «Իվանյանս» ՍՊԸ-ի «Opel Combo»-ին և այն մոտ 80 մետր առաջ է հրել Եվրոպայից խորհրդարանական ներկայացուցիչներ են ժամանել ԿիեւԳյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկՀայտնի է դարձել Կիև ժամանած արտասահմանցի հյուրերի մասին Նորություն հղիության և անաշխատունակության նպաստի հարցով Դատարանը Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Ամփոփվել են Գյումրու ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումները․ ինչ է հայտնի Արեգակի վրա գրանցվել է 5 հզոր բռնկում. ապրիլը կսկսվի գեոմագնիստական փոթորիկներով 1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհինԶոհվել է11 մարդ, փրկվել է 4-ը․ ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … կարմիր փողով ՏՏ ատրճանակ Մեդվեդևը նշել է Եվրոպայի գլխավոր ռուսաֆոբներին «Հրաժեշտ Ղարաբաղի հետ» «Եվրոինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանմանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել
Ամենադիտված