«Հայաստանի խորհրդարանը ցանկանում է ԵՄ ու «դիսկո պարող» Միթխուն Չակրոբատին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հանդիպել ԵՄ ներկայացուցիչների հետ և մշակել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհային քարտեզը, սակայն այն, թե ե՞րբ դա տեղի կունենա, հայտնի չէ: Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագիծը, գրում է bloknot.ru–ն։ Հայաստանի իշխանությունը շատ կցանկանար երկու, ավելի շուտ երեք աթոռների վրա նստել, բայց դա դժվար թե հաջողվի։ Շատ պետությունների ղեկավարներ են փորձել, ոմանք նույնիսկ նստել են, բայց, նախ՝ ոչ բոլորը, և երկրորդ՝ ոչ շատ երկար: Ռուսաստանն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը պետք է ընտրի աթոռը՝ «եվրոպական», թե «ռուսական»։
Այս ֆոնին տեղին է նշել, որ ԱՄՆ-ը Հայաստանից հետ է կանչում իր դեսպան Քրիստինա Կվիենին։ Այս մասին գրել է «Իրավունք» թերթը վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները։ Ավելին, նրան կարող են դատել կապված նրա Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար լինելու ժամանակ կատարածների համար։ Ներկայումս Վաշինգտոնը ծրագրում է դեսպանին փոխարինել չեզոք դիվանագետով։
Քաղաքագետներն ասում են, որ աշխարհում նոր իրողություններ են ի հայտ գալիս, ուստի Հայաստանը պետք է լավ մտածի, նախքան գլխապտույտ դեպի ԵՄ–ն շարժվելը։ Իսկ որոշ վերլուծաբաններ էլ չեն բացառում, որ շատ շուտով բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն, որոնք կտան մի շարք հարցերի պատասխանները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանին ո՞վ բերեց իշխանության, կբացահայտվեն նրա իշխանության տարիներին պետբյուջեից յուրացված գումարները, պարզ կդառնա, թե ո՞ւմ հարազատներն են դրամաշնորհներ ստացել ու տենդերներ շահել, ինչո՞ւ ոչ մի խոշոր ձեռնարկություն չի գործարկվել, չի եղել ոչ մի խոստումնալից ծրագիր, բացի «պայմանավորվածներից», ի՞նչ վնաս է պատճառել կառավարությունը Հայաստանին։
Համացանցի օգտատերերը լավ ծիծաղել են Հայաստանի դեպի ԵՄ «երթի» վրա։ «Նրանք կարող են նաև միանալ Լատինական Ամերիկային», - մեկնաբանել է Ալենա Վ.–ն: «Հիմա մնում է միայն սպասել, որ ԵՄ–ն կողմ քվեարկի դրան։ Երեխաների պես միամիտ են, աստված իմ, ձեր երդվյալ ընկերներին՝ թուրքերին հարցրեք, թե ինչպե՞ս է դա լինում», - նշել է Անդրեյը: «Հայաստանի հաջորդ «հաղթական» քայլը NHL-ին, NBA-ին և Մասկի լուսնային ծրագրին միանալն է», - կատակել է Ալեքսեյ Օ.-ն:
Մինչդեռ Երևանում որոշել են խրախուսել բնակչությանը։ Մարտի 28-ից 30-ը մայրաքաղաքում կանցկացվի հնդկական կինոփառատոն ի պատիվ հայտնի դերասան Միթխուն Չակրոբատիի, կցուցադրվեն «դիսկո պարողի» մասնակցությամբ հանրապետությունում այդքան սիրված ֆիլմերը։ «Եկեք միասին հիշենք այն կախարդական օրերը, երբ ամբողջ քաղաքը քննարկում էր, թե ո՞վ կարող է կրկնել Ջիմիի հայտնի պարային շարժումները»,– փառատոնն են գովազդել կազմակերպիչները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը