Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապարտեզի տնօրենը գումար էր հափշտակել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Ընդ որում՝ նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, որոնց հիման վրա հաշվարկված ու փոխանցված աշխատավարձերը տնօրինել է անձամբ:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-2023 թթ. ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար:

Ընդհանուր առմամբ՝ վերը նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է 50,6 մլն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 4 անձի: Նրան օժանդակած ևս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)
Ամենադիտված