Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Ընդ որում՝ նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, որոնց հիման վրա հաշվարկված ու փոխանցված աշխատավարձերը տնօրինել է անձամբ:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-2023 թթ. ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար:

 Ընդհանուր առմամբ՝ վերը նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է 50,6 մլն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 4 անձի: Նրան օժանդակած ևս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:

       Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Չինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը 36 ժամյա անջատումներ
Ամենադիտված